| 161. | ԳՆԵԼ | հայկական հնագույն անձնանուններից է, որ հիշատակված է մատենագրության մեջ ( Խորենացի, Փավստոս) : |
| 162. | ԳՆՈՒՆԻ | հայ նախարարական տոհմանուն, որ վերջին տարիներին գրականության միջոցով տարածվել և դարձել է անձնանուն:Կա նաև Գնունի ազգանունը: |
| 163. | ԳՈՌ | հայ. գոռ բառից, որ նշանակում է “հպարտ”, “գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի “Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա… 0.4 KB |
| 164. | ԳՈՒԺ | հայ. գույժ բառից,որ նշանակում է “վատ, անախորժ լուր”, “բոթ”: Նորահայտ անուն է, երևում է 1930-ական թվականներից: |
| 165. | ԳՈՒՇԱԿ | հայ. գուշակել բայից՝ իբրև մարգարե: Անցյալ դարում բավական տարածված անուն էր, այժմ՝ հազվագյուտ: |
| 166. | ԳՈՒՐԳԵՆ | պահլ. gurgen բառից, պարս. Gurgen անունից. կազմված է “գայլ” բառից՝ փաղաքշական ածանցով. նշանակում է “գայլաբարո” կամ “գայլուկ”: Հայերի մեջ այս անունը տարածված է դեռևս VI դարում:Այժմ էլ գործածական… 0.4 KB |
| 167. | ԳՎԻԴՈՆ | այս անունը հայերի մեջ եկել է Եվրոպայից XI-XIII դարերում: Վերջերս այս անունը տարածվել է արդեն գեղարվեստական գրականության միջոցով: |
| 168. | ԳՐԻԳՈՐ | հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է “զգոն”, “արթուն”, “հսկող”: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝… 0.7 KB |
| 169. | ԳՐԻՇԱ | ռուս. թՐՌչՏՐՌռ անվան փաղաքշականն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն:Մեծ մասամբ գործածական է Գրիշ ձևը: |
| 170. | ԴԱԴԱՇ | թուրք. dada բառից, որ “եղբայր” է նշանակում:Այժմ գործածական անուն է Ղարաբաղում, Բաքվում և այլուր:Սրանից է Դադաշյան ազգանունը: / ԵՀՑՑ -124/ |