11. | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ | (Agathangelos բառից, որը նշանակում է “բարի հրեշտակ”) Սա Ե դարի պատմիչ,հայոց Տրդատ թագավորի քարտուղարի անունն է, որ երբեմն գործածվում է: |
12. | ԱԴԱՄ | եբր. adam բառից, որ ստուգաբանվում է իբրև “երկրային”, “մարդ”: Սրա արտասանությունը պատմական հնչյունափոխությամբ դարձել է Աթամ (որոշ բարբառներում Հարթամ): Ադամ արտասանությունը նոր փոխառության… 0.4 KB |
13. | ԱԶԱՏ | հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata):Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը: |
14. | ԱԶԱՐԻԱ | եբր. Azariah անունն է, որ վաղուց գործածական է եղել հայերի մեջ: Սրա փաղաքշական ձևն է Ազարիկ. կա նաև Ազար ձևը, որից և Ազարյան ազգանունը:Սա պարս. Azar անունից է և նշանակում է “հուր”, “կրակ”: |
15. | ԱԶԻԶ | արաբ. aziz բառից, որ նշանակում է “թանկագին”, “շատ սիրելի”:Գործնական է տակավին XII դարից (թե ՛ արական և թե ՛ իգական սեռերի համար): Սրանից՝ Ազիզյան ազգանունը: |
16. | ԱԶՆԱՎՈՒՐ (Ազնաուր) | հայ “ազն” արմատից, որ նշանակում է “երևելի մարդ”, “հսկա”, “դյուցազն”: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի օգտագործվում: |
17. | ԱԹԱ | թուրք. ata - “հայր” բառից (ինչպես՝ Հայրիկ, բաբա անունները), որից ստեղծվել է Աթայան ազգանունը: |
18. | ԱԹԱԲԵԳ(Աթաբեկ) | թուրք. Atabeg կազմված է “հայր” և beg “իշխան” բառերից: Նշանակում է “հայր կամ դաստիարակ” (իշխանազուն անձի կամ թագաժառանգի): Աթաբեգ նաև զինվորական տիտղոս է. նշանակում է գլխավոր հրամանատար”: Այսօր… 0.5 KB |
19. | ԱԹԱՆԵՍ | հուն. Athanasios, լատ. Athanasius, ռուս. ԸՒՈվՈրՌռ անունն է, որ նշանակում է “անմահ”. կազմված է a ժխտական ածանցով thanatos “մահ” բառից: Սրանից է Աթանասյան ազգանունը: Այժմ էլ կան Աթանաս անունը… 0.4 KB |
20. | ԱԺԴԱՀԱԿ | զենդ. ai dahaka, պահլ. aidahak, ֆրանս . adaha, որից և մեր աժդահա (մեծ, հսկա) բառը: Երեմ. բացատրում է՝ վիշապ: Այժմ այս անունը գրեթե մոռացության է տրվել: |