to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՀԱ ՀԵ ՀՄ ՀՈ ՀՐ
selected terms: 38 page 2 of 4

11. ՀԱՅԿԱԶ (Հայկազն) հայ. Հայկ անունից և ազն “ցեղ”, “զարմ”, “սերունդ” բառից. նշանակում է “Հայկի ցեղից”: Այժմ մեծ մասամբ գործածական է Հայկազ ձևը, որից էլ ստեղծվել են Հայկազյան, Հայկազունի ազգանունները:Այս անվան մի 0.5 KB
12. ՀԱՅԿԱԶԱՏ Հայկ և Ազատ անձնանունների զուգակցումից ինչպես (Հայկարամ անունը):Այժմ հազվագյուտ անուն է:
13. ՀԱՅԿԱԿ Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով: Սակավ գործածական անուն է:
14. ՀԱՅԿԱՍԱՐ հայ. Հայկ անունից և սար “գագաթ” բառից: Բավական տարածված անուն է: Արևմտահայերի մեջ կա Հայկասեր անունը (իբրև “Հայկի սերունդ”) ,որ կապ չունի այս անվան հետ:
15. ՀԱՅԿԱՐԱՄ հայ. Հայկ և Արամ անունների զուգակցուկից, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է նաև այսօր:Կա նույնիսկ Հայկարամյան ազգանունը:
16. ՀԱՅՐԱՊԵՏ հայ. հայրապետ (կաթողիկոս ) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն: Գործածական և տարածված անուն է: Կրճատ ձևն է Հայրո: Կան Հայրապետյան, Հայրոյան ազգանունները:
17. ՀԱՅՐԻԿ հայ. հայր բառի փաղաքշական ձևն է: Տարածվել է անցյալ դարի վերջերից:
18. ՀԱՆԵՍ ստեղծվել է Հովհաննես անձնանունից, բայց ինքնուրույն գործածություն ունի: Հանես և թուրք. օղլի բառի հետ ստեղծվել են նախ Հանես-օղլի անունը, ապա՝ Հանեսօղլյան ազգանունը:
19. ՀԱՎՀԱՆ /Յովնան/ եբր. Jona անունից. նշանակւմ է “աղավնի”: Սրա ժողովըր- դական ձևերն են՝ Հունան, Հունո, Ունո, Ունան. Կա նաև Հովնանյան ազգանունը:
20. ՀԱՐԻԶՈՆ խակավ գործածական անուն է՝ հայ. հորիզոն բառից. հնում գործածական չի եղել, հանդիպում ենք վերջերս միայն:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3