11. | ԲԱԽՇԻ | պարս. bakhsis բառից. նշանակում է “նվեր”, “ընծա”, “պարգև”: Գործածական է XVI դարից. այժմ էլ կենդանի անուն է: |
12. | ԲԱՀԱԴՈՒՐ (Բահաթուր) | պարս. bahatur բառից, որ նշանակում է “դյուցազն”, “հսկա”, “կտրիճ”: Այժմ սակավ գործածական անուն է: Մնացել է Բահաթրյան ազգանունը: |
13. | ԲԱՂԴԱՍԱՐ | ասոր. Baltasar անունն է, որ հայերի մեջ բավական տարածված է: ԵՐ ստուգաբանում է իբրև “անստուգություն երանության” (ԵՐ-65): ՀԲ մեկնաբանում է որպես “Բելա գանձ” կամ “գաղտնապես գանձող” (ՀԲ-45) : Այժմ… 0.6 KB |
14. | ԲԱՅԱՆԴՈՒՐ | պարս. Bahandur “կտրիճ անունից է աղավաղվել և անցել ժողովրդին: Գործածվում է մինչև օրս: |
15. | ԲԱՐԵՂԱՄ | եբր. Biliam, հուն.Balaam. նշանակում է “ժողովի որդի”: Հայերի մեջ այս անունը երևում է XVI դարից: Սրա հին ձևն է Բարաղամ: Կա նաև Վառլամ ձևը: |
16. | ԲԱՐԹՈՒՂ | Բարթուղիմեոս անվան կրճատ ձևն է, որ տարածված է հայերի մեջ իբրև ինքնուրույն անձնանուն (տես՝ Բարթուղիմեոս ): |
17. | ԲԱՐԹՈՒՂԻՆԵՈՍ (Բարդուղիմէոս) | եբր. անուն է, որ ստուգաբանվում է իբրև “ջուր կշռողի որդի” կամ “Թոլոմեի որդի”: Մեզ մոտ ևս տարածված է եղել հունական և մանավանդ լատինական տառադարձությամբ՝ Bartholomeos ( ֆր. Barthelemy , ռուս.… 0.5 KB |
18. | ԲԱՐԽՈՒԴԱՐ | պարս.Barkhudar անունն է, որ նշանակում է “բախտավոր”: Հայերի մեջ գործածական է XV դարից: Անցյալ դարում չափազանց տարածված անուն էր, այժմ հազվադեպ է երևում:Սրանից մնացել է Բարխուդարյան… 0.4 KB |
19. | ԲԱՐՈՒՆԱԿ | հայ. բարունակ բառից, որ նշանակում է “պտղատու ճյուղ”: Գործածական է XV դարից: Սրանից կա Բարունակյան ազգանունը: |
20. | ԲԱՐՍԵՂ | հուն.Basileus բառից,որ նշանակում է “արքա”, “թագավոր”:Գործածական է V դարից:Տարածված է Բարսեղյան ազգանունը:Սրա կրճատ ձևից է Բարսոյան ազգանունը: |