11. | ՀԱՅԿԱԶ (Հայկազն) | հայ. Հայկ անունից և ազն “ցեղ”, “զարմ”, “սերունդ” բառից. նշանակում է “Հայկի ցեղից”: Այժմ մեծ մասամբ գործածական է Հայկազ ձևը, որից էլ ստեղծվել են Հայկազյան, Հայկազունի ազգանունները:Այս անվան մի… 0.5 KB |
12. | ՀԱՅԿԱԶԱՏ | Հայկ և Ազատ անձնանունների զուգակցումից ինչպես (Հայկարամ անունը):Այժմ հազվագյուտ անուն է: |
13. | ՀԱՅԿԱԿ | Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով: Սակավ գործածական անուն է: |
14. | ՀԱՅԿԱՍԱՐ | հայ. Հայկ անունից և սար “գագաթ” բառից: Բավական տարածված անուն է: Արևմտահայերի մեջ կա Հայկասեր անունը (իբրև “Հայկի սերունդ”) ,որ կապ չունի այս անվան հետ: |
15. | ՀԱՅԿԱՐԱՄ | հայ. Հայկ և Արամ անունների զուգակցուկից, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է նաև այսօր:Կա նույնիսկ Հայկարամյան ազգանունը: |
16. | ՀԱՅՐԱՊԵՏ | հայ. հայրապետ (կաթողիկոս ) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն: Գործածական և տարածված անուն է: Կրճատ ձևն է Հայրո: Կան Հայրապետյան, Հայրոյան ազգանունները: |
17. | ՀԱՅՐԻԿ | հայ. հայր բառի փաղաքշական ձևն է: Տարածվել է անցյալ դարի վերջերից: |
18. | ՀԱՆԵՍ | ստեղծվել է Հովհաննես անձնանունից, բայց ինքնուրույն գործածություն ունի: Հանես և թուրք. օղլի բառի հետ ստեղծվել են նախ Հանես-օղլի անունը, ապա՝ Հանեսօղլյան ազգանունը: |
19. | ՀԱՎՀԱՆ /Յովնան/ | եբր. Jona անունից. նշանակւմ է “աղավնի”: Սրա ժողովըր- դական ձևերն են՝ Հունան, Հունո, Ունո, Ունան. Կա նաև Հովնանյան ազգանունը: |
20. | ՀԱՐԻԶՈՆ | խակավ գործածական անուն է՝ հայ. հորիզոն բառից. հնում գործածական չի եղել, հանդիպում ենք վերջերս միայն: |