11. | ՇԱՀՆԱԶԱՐ | պարս. sah և արաբ. nazar “հայացք” բառերից,որ նշանակում է “շահի հայացքին արժանացած”: Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI դարից:Այժմ սրանից մնացել են Շահնազարյան, Մելիք-Շահնազարյան ազգանունները: … 0.4 KB |
12. | ՇԱՀՈՒՄ | պարս. sah “արքա” բառից և թուրք. m ստացական հոդից. նշանակում է “իմ շահը”,”իմ արքան” (արքաս ): Սրանից ունենք Շահումյան ազգանունը: |
13. | ՇԱՀՍՈՒԱՐ (Շահսուվար ) | պարս.Sahsuvar անունից, որ նշանակում է “ձիավոր արքա”: Վերջին դարերում այս անունը հետզհետե մոռացվում է, սակայն Շահսուվարյան ազգանունը տակավին գործածական է: |
14. | ՇԱՀՎԵՐԴԻ | պարս. sah “արքա” և թուրք.verdi “տվեց” բառերից, որ նշանակում է “շահի տված”, “արքայատուր”: Հազվագյուտ անուն է հայերի մեջ: Եկել է XVII դարից: Սրանից ունենք Շահվերդյան ազգանունը: |
15. | ՇԱՀՐԻՄԱՆ | պարս. sahr “քաղաք” և արաբ.iman “հավատ” բառերից: Շահ բառի, առավել ևս Շահմիրան անվան հետ կապելն անհավանական է: Այս անունը գործածվել է տակավին XV դարում: Այժմ մնացել Շահմիրանյան ազգանունը: |
16. | ՇԱՄԻԼ | արաբ. Samil անունից, որ նշանակում է “ամենապարփակ”,”համայնապարփակ”: Անունը գործածական է Ղարաբաղում թե հայերի և թե ադրբեջանցիների մեջ: Սրանից է Շամիլյան ազգանունը: |
17. | ՇԱՄԻՐ | Շահամիր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Այսօր էլ գործածական է: |
18. | ՇԱՆԹ | հայ. շանթ բառից. նորամուտ անուն է. հանդիպում ենք XX դարում. բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Սեղբոսյանի գրական մականունն է, որ անձնանուն է դարձել: |
19. | ՇԱՊՈՒՀ | պարս. sah “արքա” և pur “որդի” բառերից. նշանակում է “արքայորդի”,”թագաժառանգ”: Հայերի մեջ Շապուհ անունը գործածական է IV դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայերի: |
20. | ՇԱՎԱՍՊ | զենդ.Syavaspi, պարս.Savasp անունն է, որ կազմված է “սեաւ” ( սև ) և aspa “ձի” բառերից. նշանակում է “սև ձի”: Այս անունը հայերի մեջ եղել է տակավին հեթանոսական դարերում:Այժմ էլ, թեև սակավ, կենդանի… 0.4 KB |