to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՇԱ ՇԵ ՇԻ ՇՄ ՇՈ

selected terms: 24 page 2 of 3

11. ՇԱՀՆԱԶԱՐ պարս. sah և արաբ. nazar “հայացք” բառերից,որ նշանակում է “շահի հայացքին արժանացած”: Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI դարից:Այժմ սրանից մնացել են Շահնազարյան, Մելիք-Շահնազարյան ազգանունները: 0.4 KB
12. ՇԱՀՈՒՄ պարս. sah “արքա” բառից և թուրք. m ստացական հոդից. նշանակում է “իմ շահը”,”իմ արքան” (արքաս ): Սրանից ունենք Շահումյան ազգանունը:
13. ՇԱՀՍՈՒԱՐ (Շահսուվար ) պարս.Sahsuvar անունից, որ նշանակում է “ձիավոր արքա”: Վերջին դարերում այս անունը հետզհետե մոռացվում է, սակայն Շահսուվարյան ազգանունը տակավին գործածական է:
14. ՇԱՀՎԵՐԴԻ պարս. sah “արքա” և թուրք.verdi “տվեց” բառերից, որ նշանակում է “շահի տված”, “արքայատուր”: Հազվագյուտ անուն է հայերի մեջ: Եկել է XVII դարից: Սրանից ունենք Շահվերդյան ազգանունը:
15. ՇԱՀՐԻՄԱՆ պարս. sahr “քաղաք” և արաբ.iman “հավատ” բառերից: Շահ բառի, առավել ևս Շահմիրան անվան հետ կապելն անհավանական է: Այս անունը գործածվել է տակավին XV դարում: Այժմ մնացել Շահմիրանյան ազգանունը:
16. ՇԱՄԻԼ արաբ. Samil անունից, որ նշանակում է “ամենապարփակ”,”համայնապարփակ”: Անունը գործածական է Ղարաբաղում թե հայերի և թե ադրբեջանցիների մեջ: Սրանից է Շամիլյան ազգանունը:
17. ՇԱՄԻՐ Շահամիր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Այսօր էլ գործածական է:
18. ՇԱՆԹ հայ. շանթ բառից. նորամուտ անուն է. հանդիպում ենք XX դարում. բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Սեղբոսյանի գրական մականունն է, որ անձնանուն է դարձել:
19. ՇԱՊՈՒՀ պարս. sah “արքա” և pur “որդի” բառերից. նշանակում է “արքայորդի”,”թագաժառանգ”: Հայերի մեջ Շապուհ անունը գործածական է IV դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայերի:
20. ՇԱՎԱՍՊ զենդ.Syavaspi, պարս.Savasp անունն է, որ կազմված է “սեաւ” ( սև ) և aspa “ձի” բառերից. նշանակում է “սև ձի”: Այս անունը հայերի մեջ եղել է տակավին հեթանոսական դարերում:Այժմ էլ, թեև սակավ, կենդանի 0.4 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3