to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՋԱ ՋԵ ՋԻ ՋՈ
selected terms: 17 page 2 of 2

11. ՋԱՎԱԴ արաբ. Javad անունն է, որ թուրքերենի միջոցով անցել է մեզ: Գործածական էր Ղարաբաղում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում: Նշանակում է “մեծահոգի”, “առա- տաձեռն”: Այծմ մնացել է Ջավադյան ազգանունը:
12. ՋԵՄՍ եվրոպական անուն, որ մուտք է գործել հայերի մեջ վերջերս՝ գեղարվեստական գրականության միջոցով: Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ իկ ածանցով Ջեմսիկ, որ հանդես է գալիս հաճախ իբրև ինքնուրույն անուն:
13. ՋԻՎԱՆ պարս. Jivan բառից, որ նշանակում է “մատաղահաս”, “երիտասարդ”, “ջահել”: Ունենք նաև Ջիվանյան ազգանունը:
14. ՋԻՎԱՆԻ պարս. Jivan բառից, որ նշանակում է “ջահել”, “երիտասարդ”: Սակայն երբեք գործածական չի եղել իբրև անձնանուն: Տարածվել է ի պատիվ հայ նշանավոր աշուղ Ջիվանու /Սերովբե Լևոնյան - 1846-1909 /: Այժմ բավական 0.4 KB
15. ՋԻՎԱՆՇԻՐ պարս. Jivansir անունն է, որ կազմված է jivan “մատաղ”, “ջահել” և sir “առյուծ” բառերից. նշանակում է “ջահել առյուծ”: Հայերի մեջ գարծածական անուն է եղել տակավին 11-րդ դարից: Այժմ էլ տարածված անուն է 0.4 KB
16. ՋՈՆ Հովհաննես անվան անգլերեն արտասանությունից է, որ մեզ մոտ տարածվել է վերջերս: Կա սրա փաղաքշական՝ Ջոնիկ ձևը, որ հանդես է գալիս որպես ինքնուրույն անձնանուն:
17. ՋՈՒՄՇՈՒԴ պարս. jamsid անունն է, որ կազմված է հին իրանական դիցաբանական թագավոր Ջամի անունից և նշանակում է “փայլու ջամ”, “շլացուցիչ ջամ”: Կովկասում տարածված անուն է:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3