to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՍԱ ՍԵ ՍԻ ՍԼ ՍՄ ՍՈ ՍՊ ՍՏ ՍՐ
selected terms: 49 page 2 of 5

11. ՍԱՍՈՒՆ հայոց Սասուն գավառի անունից է. իբրև անձնանուն վերջերս գործածական է Սասունիկ, Սասնիկ, Սասունի, Սասնո ձևերով: Այժմ ավելի գործածական է Սասունիկ ձևը: Ունենք նաև Սասունյան ազգանունը:
12. ՍԱՐԳԻՍ ասոր. Sargis անունից, որ VI դարից մինչև օրս գործածական է հայերի մեջ:Այս անունը զանազան ջևերով կարելի է հանդիպել նաև այլ լեզուներում ( հուն.Sergios,լատ.Sergius, իտալ.Sergio, ռուս. հպՐչպռ և այլն ) 0.5 KB
13. ՍԱՐԴԱՐ պարս. sardar հասարակ անունից, որ նշանակում է “զորագլուխ” զորավար : Հայերը գործածում էին որպես անձնանուն: Եկել է XVII-XVIII դարերից: Սրանից ստեղծվել է Սարդարյան ազգանունը:
14. ՍԱՐԻԲԵԳ (Սարիբեկ ) թուրք.Saribeg անունից: Մուտք է գործել հայերի մեջ XVII դարից և մինչև օրս գործածական է: կազմված է թուրք.sari “դեղին” և beg “իշխան” բառերից. նշանակում է “շեկ բեկ”: Փաղաքշականն է՝ Սարո. կա նաև 0.4 KB
15. ՍԱՐԻԿ հայ. սար գոյականից՝ իկ թաղաքշական ածանցով ( ինչպես Լեռնիկ,Ծովիկ): Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում:
16. ՍԱՐՈ թուրք. Saribeg անվան փաղաքշական ձևն է, որ գործածական է իբրև ինքնքուրույն անձնանուն: Մազ մոտ տարածված ՝է Հովհաննես Թումանյանի “Անուշ” պոեմից: Կա Սարոյան ազգանունը:
17. ՍԱՐՈՒԽԱՆ թուրք.Saruxan անունն է, որ նշանակում է “շեկ իշխան”: Այժմ գործածական անուն է: Սրանից ունենք Սարուխանյան ազգանունը:
18. ՍԱՖԱՐ արաբ.Safar անունն է, որ “ճանապարհորդականություն” է նշանակում. ծագում է safar ամսանունից (իբրև սաֆար ամսին ծնված ): Գործածական է եղել հայերի մեջ XVII դարից: Այժմ հազվադեպ գործածվող անուն է, 0.4 KB
19. ՍԱՖՐԱԶ պարս. sarafraz բառից, որ բառացի նշանակում է “գլուխը բարձր պահած”: Գործածական է եղել հայերի մեջ XVII դարից, սակայն այժմ մոռացված անուն է: Մնացել են միայն Սաֆրազյան և Սաֆրազբեկյան ազգանունները: 0.4 KB
20. ՍԵԴՐԱՔ (Սեդրակ ) եբր.Sadrakանվան հունարեն արտահայտությունից: ՀԲ մեկնաբանում է իբրև “ստինք փափուկ” կամ ասորերեն “առաքումն քո”: Գալիս է “Հին Կտակարանից”: Այժմ ևս գործածական անուն է: Սրա փաղաքշականն է Սեթո: Ունենք 0.4 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3