to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՏԱ ՏԵ ՏԻ ՏՈ ՏՐ
selected terms: 16 page 2 of 2

11. ՏԻՐԱՅՐ հայ. տեր (տէր)և այր “մարդ” բառից. նշանակում է “Տիրոջ մարդը”: Հիշատակված է մեր մատենագրության առաջին տարիներից և այժմ էլ գործածական անուն է:
12. ՏԻՐԱՆ հին պարս. Tiran անունից, որի արմատն է Tir(Տյուր) աստվածը : Հայերի մեջ տարածված հնագույն անուններից է, որ մինչև հիմա գործածական է: Ունենք նաև Տիրանյան ազանունը:
13. ՏԻՐԱՏՈՒՐ հայ. տեր (տէր) և տուր բառերից, որ նշանակում է “տիրոջ տված”, “աստվածատուր”: Այժմ հազվագյուտ գործածական անուն է. ունենք Տիրատուրյան ազգանունը: Սրա փաղաքշականն է Տիրո, որից էլ Տիրոյան:
14. ՏՈՆԱԿԱՆ հայերեն տոն (տօն) բառից, որ մեզ մոտ վաղուց գործածական է իբրև անձնանուն: Սրա փաղաքշական ձևերն են՝ Տոնակ, Տոնիկ, Տոնո, սրանից էլ համապատասխանաբար՝ Տոնականյան, Տոնիկյան, Տոնոյան ազգանունները: Այժմ 0.4 KB
15. ՏՈՆԱՊԵՏ հայ. տոն և պետ բառերից. նշանակում է “տոնի ղեկավար”, “տոնակատար”: Այժմ քիչ են պատահում այս անունը կրողներ,սակայն Տոնապետյան ազգանունը դեռ գործածական է:
16. ՏՐԴԱՏ պահլ.Tirdat անունից, որ նշանակում է “Տյուր աստծու տվածը”: Հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից և այժմ էլ կենդանի անուն է: Սրանից է Տրդատյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3