to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 21 of 69

201. ԶԱՆԳԱԿ պահլ. Zangak անունից, որի արմատն է zang “զանգ”: Իբրև անձնանուն , այժմ գործածական չէ , սակայն մնացել են Զանգակյան , Զանգուկյան ազգանունները:
202. ԶԱՎԵՆ -(Զաւէն) պարս . Zaw անունից և en փաղաքշական ածնցից / ինչպես ՝ Գուրգեն/. նաշանակում է “աջակցող”, “օգնող”: Սրա փազաքշականն է Զավիկ:
203. ԶԱՎՈՒՐ (Զաուր, Զահուր) արաբ. zaxur բառից, որ նշանակում է “երևալը”, “դրսևորումը”, “հայտնվելը”: Հազվադեպ գործածվող անուն է , եկել է ադրբեջանից:
204. ԶԱՏԻԿ հայ. զատիկ բառից , որ նշնակում է “հարության տոն”:Այս տոնի անունով անձնանուններ կան նաև ուրիշ ազգերի մոտ / ֆր. Pascal, թուրք. Bayram և այլն /: Սրանից է Զատիկյան ազգանունը:
205. ԶԱՐԵՀ պարս. Zarah անունից. եկել է գրականության միջոցով՝ Ֆիրդուսու “Շահնամեից”: Հայերի մեջ բավական տարածված անուն է : Կա նաև Զարեհյան ազգանունը:
206. ԶԱՐԵՎԱՆԴ հայկական հնագույն գավառներից մեկի անունն է , որ ըստ Մ. Խորենացու Քսիուսթրիոսի որդի Զուրանի անունից է ծագում / Խոր., Ա -17/: Հազվադեպ գործածվող անուն է /ԶԱ 1947 - 1131/
207. ԶԱՐԶԱՆԴ թուրք. zarzand բառից , որ նշանակում է “սարսափ”, “ահաբեկություն”,”ահ ու վախ”: Հայերի մեջ այս նունը մինչև օրս էլ տարածված է : Կա նաև Զարզանդյան ազգանունը:
208. ԶԱՐՄԱՅՐ հայ. զարմանալի ածականից և այր “տղամարդ” բառից, ինչպես՝ Ժիրայր, Նորայր և այլ անձնանունները: Հնում շատ տարածված էր, այժմ քիչ է գործածական : Փազաքշական ձևերն են Զարմո, Զարմիկ:
209. ԶԱՔԱՐԻԱ եբր Zakhariya անունն է , որ ստուգաբանվում է իբրև “լավ հիշող”, “մտապահող”: Այս անունը ժողովրդի մեջ տարածված է Զաքար, Զաքի և այլ ձևերով: Այժմ էլ գործածական անուն է : սրանից ունենք Զաքարյան, Զաքյան 0.4 KB
210. ԶԳՈՆ հայ. զգոն բառից՝”արթուն”, “ուշիմ”,”իմաստուն” նշանակությամբ: Հավանաբար հուն . Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը: Այժմ գրեթե մոռացված անուն է :
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3