| 221. | ԷՄԻՆ | արաբ. emin բառից , որ նշանակում է “ապահով” , “վստահ”, “հավատարիմ”: Հայերի մեջ իբրև անձնանուն տարածվել է վերջին դարերում: Այժմ էլ գործածական անուն է : Սրանից կա Էմինյան ազգանունը: |
| 222. | ԷՄՄԱՆՈՒԵԼ (Էմմանվել) | եբր. Emmanuel անձնանունն է , որ հայերի մեջ տարածված է կրճատ ՝ Մանուել / Մանվել / ձևով: Կազմված է el “աստված” բառից, նշանակում է “աստված մեզ հետ”: |
| 223. | ԸՆՁԱԿ (Ընծակ) | հայ ինձ կամ ինծ կենդանու / վագրի ցեղակից , ռուս. ըՈՐր / անունից. նշանակում է “փոքր իղձ”, “վագրիկ”: Հայերի մեջ բավական տարածված անուն է . ունենք Ընձակյան ազգանունը: |
| 224. | ԹԱԳՎՈՐ | հայ. թագավոր բառի հնչյունափոխված ձևից , որ իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ: Տարածված է նաև Թագվորյան ազգանունը: |
| 225. | ԹԱԴԵՎՈՍ | գրավոր հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով, սակայն ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով “վ” հնչյունը /ինչպես Գէորգ - Գևորգ /: ՀԲ ստուգաբանում է իբրև “գովող”,… 0.8 KB |
| 226. | ԹԱԹԻԿ | հայ. թաթ բառի փաղաքշական ձևն է՝ ինչպես Թաթուլ անունը: Հիշատակվում է 5-րդ դարից, այժմ էլ գործածական է: Կա նաև Թաթիկյան ազգանունը: |
| 227. | ԹԱԹՈՒԼ | հայ. թաթ բառից: Բավական տարածված անուն է: Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը: |
| 228. | ԹԱՀՄԱԶ | պարս. tahmasp բառից. կաղմված է զենդ. takhma “ուժեղ” և պարս. aspa “ձի” բառերից, նշանակում է “ուժեղ ձի”: Այսօր էլ գործածական է: Տարածված է նաև Թահմազյան ազգանունը: |
| 229. | ԹԱՄՈՒՐ | ադրբ. temir բառից, որ “երկաթ” է նշանակում /թուրք. demir/: Այս անունը մուտք է գործել 14-րդ դարից՝ Դեմուր, Թիմուր, Թամիր ձևերով: Սրանցից ել կազմվել են Դեմուրյան, Թամիրյան ազգանունները: |
| 230. | ԹԱՄՐԱԶ | անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանուն է, որ իր նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը: Հ. Աճառյանը կապում է զենդ. takhma “ուժեղ” և urupa “շուն” բառերի հետ ու ստուգաբանում իբրև “ուժեղ… 0.7 KB |