| 231. | ԹԱՆԳ /Թանկ/ | հայ. թանկ ածականն է: Այս արմատով բազմաթիվ անձնանուններ կան հայերենում՝ Թանգիկ, Թանգո, Թանկտիկին և այլն: Իբրև արական անուն այսօր այլևս գործածական չէ: Սրանից մնացել է Թանգյան ազգանունը: |
| 232. | ԹԱՐՎԵՐԴԻ | թուրք. Թանրիվերդի /Tanriverdi/ անվան կրճատ ձևն է, որ նշանակում է “աստվածատուր”: Այժմ գործածական չէ: Սրանից մնացել է Թարվերդյանն ազգանունը: |
| 233. | ԹԵՈԴՈՍ | հուն. Theodosios անունից, որ նշանակում է “աստվածատուր”. այժմ էլ գարծածական է հայերի մեջ: |
| 234. | ԹԵՈԴՈՐՈՍ | հուն. Theodoros անունից, որ նշանակում է “աստծո պարգև” /ռուս. ՂպՊՏՐ /: Այս անունը շատ տարածված է եղել Կիլիկյան Հայաստանում: Ժողովրդի մեջ դարձել է նախ Թևաթորոս /կապվելով թև, թևավոր բառի հետ /,… 0.5 KB |
| 235. | ԹՈՌՆԻԿ | հայ. թոռն բառից. նշանակում է “որդու որդի”: Այժմ էլ տարածված անւն է: Կա նաև Է Թոռնիկյան ազգանունը: |
| 236. | ԹՈՎՄԱՍ | եբր. Thomas, ռուս. ՂՏՎՈ. նշանակում է “երկվորյակ”: Հայերի մեջ տարածված էր Թովմա ձևով. Այժմ ավելի իշխող է Թումաս ձևը: Սրանից են Թովմասյան, Թումասյան ազգանունները: |
| 237. | ԹՈՐԳՈՄ | եբր. Thogarma կամ Thorgama, որից և հայ. Թորգոմա /սեռ. Թորգոմայ /: Ստւգաբանվում է իբրև “ոսկրյա”, “կորովի”: Այժմ էլ տարածված անուն է: Կա նաև Թորգոմյան ազգա- նունը: |
| 238. | ԹՈՐՈՍ | Թեոդորոս անվան կրճատ ձևն է, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է հյեչի մեջ: Սրանից են Թորոսյան ազգանունը և Թորո, Թորիկ փաղաքշական անունները: |
| 239. | ԹՈՒԽԻԿ | հայ. թուխ բառից, որ նշանաւմ է “մուգ”, “սևադեմ”: Այժմ քիչ է գործածական, բայց պահպանվում է Թուխիկյան ազգանունը: |
| 240. | ԹՈՒՄԱՆ | թուրք. tuman բառից: Պարսկական դրամական միավոր է: Իբրև անձնանուն Թումանը հայերի մեջ տարածված էր 17-րդ դարից: Սրանից է Թումանյան ազգանունը: Փաղաքշականն է Թումո, որից Թումոյան զգանունը: |