| 241. | ԺԱՆ | ֆրանսիական տառադարձությամբ Jean /Հեվհաննես/ անունն է, որ վերջերս տարածաված է մեր մեջ /տես Հովհաննես /: |
| 242. | ԺԻՐԱՅՐ | հայ. ժիր և այր /տղամարդ / բառերից. նշանակում է “ժիր, աշխույժ մարդ”. ստեղծվել է Հրայր, Զարմայր անունների նմանակությամբ: Այժմ էլ գարծածական անուն է: Սրա փաղաքշական ձևն է Ժիրիկ: |
| 243. | ԺՈԶԵՖ | եբր. Iosef /հայ. Հովսեփ, Յովսեփ / անվան ֆրանսերեն ձևն է, որ վերջերս որպես ինքնուրույն անուն գարծածում են մեզ մոտ: Տարածվել է գրականության միջոցով: |
| 244. | ԻԳԻԹ | թուրք. igit / yigit/ բառից, որ նշանակում է “կտրիճ” կամ “երիտասարդ”: Հայրի մեջ գերծածական է 18-րդ դարից: Այժմ ունենք միայն Իգիթյան ազգանունը: |
| 245. | ԻԳՆԱՏԻՈՍ | հուն. Ignatios անունից, որ նշանաում է “հրեղեն” կամ “լուսավոր”: Հայերի մեջ գարծածական է 11-րդ դարից: Կրճատ կոչում են Իգնատ, որից էլ առաջացել է Իգնատ- յան ազգանունը: |
| 246. | ԻԳՈՐ | ռուս. ԼչՏՐՖ անունն է, որ այժմ գործածական է նաև հայերի մեջ: Ծադումն անհայտ է. ենթադրվում է, թե եկել է հին սկանդինավյան Ingvarr անունից: |
| 247. | ԻԼԱՐԻՈՆ _ | հուն. Hilarion անունից. ծագել է hilaros բառից, որ նշանա- կում է “ուրախ”: Մեզ մոտ գարծածական է տակավին 18-րդ դարից, տարածվել է գրականության միջոցով: |
| 248. | ԻԼՅԱ | ռուս. ԼսՖÿ անունից, որ եբր. elijah բառն է և նշնակում է “հաստատ”, “ամուր”: |
| 249. | ԻԼՅԻՉ _ | իբրև անձնանուն տարածվել է Վ.Ի. Լենինի հայրանունից: Այժմ էլ այս անունը կրողներ շատ կան: |
| 250. | ԻՇԽԱՆ _ | հայ. իշխան բառից. իբրև անձնանուն հիշատակված է դեռևս 9-րդ դարից: Այժմ էլ տարածված անուն է: Սրանից ունենք Իշխանյան ազգանունը: Հանդիպում ենք նաև Իշխանիկ ձևին, որ ինքնուրույն անուն է: |