| 251. | ԻՊՊՈԼԻՏ | հուն. hippos+litos բառերից. նշանակում է “ձիավոր”, “ձիավար”: Հազվագյուտ անուն է. տարածվել է վերջերս՝ ռուս գրականության միջոցով: |
| 252. | ԻՍԱԲԵԳ /Իսաբեկ/ | թուրք. Isabeg անունից. կազմված է Isa “Հիսուս” և beg “իշխան” բառերից: Կա նաև սրա հնչյանափոխված ձևը՝ Յասաբեգ /Յասաբեկ /, ինչպես և Իսաբեգյան, Յասաբեգյան ազգանունները: |
| 253. | ԻՍԱՀԱԿ | եբր. Isekhaq անունից, որ եկել է “Աստվածաշնչից”. նշանակում է “ծաղր” կամ “խնդություն” /ՀԲ - 107 /: Այժմ էլ շատ տարածված անուն է: Սրանից է Իսահակյան ազգանունը: |
| 254. | ԻՍԿԱՆԴԱՐ | հուն. Alexandros անձնանվան արաբական ձևն է, որ անցել է նաև պարսիկներին /Iskandar/. նշանակում է “պաշտպան”: Հայերի մեջ գործածական է միջին դարերից: Ունենք նաև Իսկանդարյան ազգանունը: |
| 255. | ԻՍՄԱՅԵԼ /Իսմայիլ/ | եբր. Ismael անունն է, որ եկել է “Աստվածաշնչից”. նշանակում է “ունկնդրություն աստծո” /բառացի՝ աստված լսեց/: Ունենք Իսմայիլյան ազգանունը: |
| 256. | ԻՍՊԻՐԻԴՈՆ | հուն. Spiridon անվան աղավաղված ձևն է, որ հանդիպում ենք նաև կրճատ՝ Իսպիր գրությամբ: Նշանակում է “թանկագին”, “սիրելի” /լատ. spir+donum, բառացի՝ “հոգու նվեր”: Ունենք Իսպիրյան ազգանունը: |
| 257. | ԻՍՐԱՅԵԼ | եբր. Israel անունն է, որ եկել է “Աստվածաշնչից” և գործա- ծական է մինչև այսօր: Նշանակում է “այր աստվածամարտ” Ունենք Իսրայելյան ազգանունը: |
| 258. | ԻՎԱՆԵ /Իվան/ | Iohann կամ Iohannes անվան վրացերեն կամ նոր հունարեն ձևն է, որ անցել է հայերին 10-րդ դարից: Այժմ էլ Հայաստանի շատ շրջաններում կարելի է հանդիպել Իվան անունը կրող հայերի: Իվան անունը մեծ տարածում… 0.5 KB |
| 259. | ԼԱԶԱՐ | հուն. Lazaros անունն է, որ հայերենում հնչյունափոխվելով /Լ>Ղ / դարձել է Ղազր կամ Ղազարոս: Ռուսաստանի և Լեհաստանի հայերի մոտ Պահպանվում է Եվրոպական տառադարձությունը՝ Լազար, որից և Լազարյան… 0.5 KB |
| 260. | ԼԱԼԱԲԵԳ /Լալաբեկ/ | պարս. lala բառից, որ նշանակում է “իշխանազունների վերակացու”, “դաստիարակ” /բարձր պաշտոն արքայական պալատում/ և beg “իշախան” տիտղոս անունից՝ “դաստիարակ իշխան” նշանակությամբ: Կա նաև Լալաբեգյան… 0.4 KB |