| 261. | ԼԱԼԱԶԱՐ | պարս. lalazar բառից, որ նշանակում է “կակաչների պարտեզ” /բառացի՝ “ոսկե կակաչ”/: Սրանից է Լալազարյան ազգանունը: |
| 262. | ԼԱՉԻՆ | ադրբ. lacin բառից, որ նշանակում է “բազե”: Անցյալում շատ տարածված անուն էր: Այժմ սակավ է գործածվում: Մնացել է Լաչինյան ազգանունը: |
| 263. | ԼԵՆՏՐՈՒՇ /Լենտրոշա/ | խտեղծվել է Լենինի և նրա հեղափոխական զինակիցների ազգանունների սկզբնատառերից /հետագայում դարձել է Լենդրոշ, իբրև “լենինյան դրոշ”/: Տարածված անուններից է, մանավանդ ավագ սերնդի մեջ: |
| 264. | ԼԵՈՆԻԴ | հուն. leon+idos, հայ. Ղևոնդ, ռուս. խպՏվՌՊ, անշանակում է “առյուծիկ”: Հայերի մեջ նորամուտ անուն է, տարածվել է գրականության միջոցով՝ քսանական թվականներից: |
| 265. | ԼԵՌՆԻԿ | հայ. լեռ /լեառն/ բառից իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված անուն է: Կա նաև սրա իգականը՝ Լեռնուհի: |
| 266. | ԼԵՎՈՆ /Լեիոն/ | հուն. Leon, որ նշանակում է “առյուծ” /լատ. leo, ռուս. սպՉ, ֆր. Leon և այլն/: Հայերի մեջ գարծածական է 10-րդ դարից: Սրանից էլ Լևոնյան ազգանունը: |
| 267. | ԼԵՎՈՒՇ | Լևոն անվան աղավաղված ձևն է, որ իբրև ինքնուրույն անուն տեղ է գտել զագսի պաշտոնական մատյաններում /ԶԱ -1926-691/: |
| 268. | ԼԻՊԱՐԻՏ | հայերի մեջ գործածական է տակավին 13-րդ դառից. ոմանց կարծիքով ոընի վրացական ծագում, սակայն ստուգաբանված չէ: Փաղաքշական ձևն է Լիպո: |
| 269. | ԼՅՈՒԴՎԻԳ | գերմ. Ludwig անունից, որ ծագում է հին ֆր. Hlotavigus-ից: Այժմ հայերի մեջ տարածված անուններից է, նշանակում է “նշանավոր մարտիկ”: Ստեղծվել է սրա հայացված փաղաքշականը՝ Լութո, որից՝ Լութոյան… 0.4 KB |
| 270. | ԼՈՐԻԿ | հայ. լոր թռչունի անունից, որպես անձնանուն գործածական է դեռևս 13-րդ դարից, առավելապես որպես իգական անուն: |