21. | ԱԼԲԵՐՏ | գոթ. Albrecht- ից, որ նշանակում է “ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ: |
22. | ԱԼԵՔՍԱՆ | Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրյուն ազգանուն (տես՝ Աղեքսանդր): Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը: |
23. | ԱԼԵՔՍԱՆԻՈՍ | Ալեքսանդր անվան մի այլաձևությունն է, որ երևան է գալիս նաև կրճատ՝ Սանոս ձևով; Սրանից էլ Սանոսյան ազգանունն է: |
24. | ԱԼԹՈՒՆ | թուրք. altun “ոսկի” բառից. համապատասխանում է հայ. Ոսկի անձնանվանը (իգական):Սրանից մնացել է Ալթունյան ազգանունը: |
25. | ԱԼԻԽԱՆ | արաբ.Ali անունից և պարս. Xan բառից: Այժմ սակավ գործածական անուն է, բայց սրանից ունենք Ալիխանյան ազգանունը: |
26. | ԱԼԻՇԱՆ | Հազվադեպ գործածվող անուն է (ԶԱ-1869-1935): |
27. | ԱԼԼԱՀՎԵՐԴԻ | թուրք. Allahverdi անունից. կազմված է արաբ. allah “աստված” և թուրք. verdi “տվեց” բառերից. համապատասխանում է մեր Աստվածատուր անվանը (պարս. Bagrad, ռուս. ըՏչՊՈվ): Սրանից կա Ալլահվերդյան… 0.4 KB |
28. | ԱԼԽԱՍ(Ալխազ) | արաբ. al-xass բառից, որ նշանակում է “ընտիր”, “առանձնահատուկ”:Սրանից ունենք Ալխազյան ազգանունը: |
29. | ԱԼՅՈՇԱ | լուս. ԸսպՍրպռ անձնանվան փաղաքշական ձևերից մեկն է (ԸսպՔՈ, ԸսՌՍ, խպՔՈ,խպվÿ), իբրև ինքնուրույն անուն գործածական է այսօր հայերի մեջ: Ծագումը հուն. Alexeo բառից, նշանակում է”պաշտպան”, “հովանավոր”: … 0.4 KB |
30. | ԱԼՓԱՍԼԱՆ | թուրք. անուն է, կազմված արաբ. arslan-aslan “առյուծ” բառերից. նշանակում է “հսկա առյուծ”: Սակավ գործածական անուն է եղել: |