to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ՇԱ ՇԵ ՇԻ ՇՄ ՇՈ
selected terms: 29 page 3 of 3

21. ՇԱՎԱՐՇ զենդ.Sijavarsan, պարս. Savars անունն է, որ նշանակում է “սև արջ”: Գործածական է Շավարշյան ազգանունը:
22. ՇԱՎԻՂ հայ. շավիղ բառից, որ նշանակում է “նեղ ճանապարհ”: Նորահնար, սակայն բավական տարածված անուն է:
23. ՇԱՐԱ պարս. sara բառից,որ նշանակում է “շատակեր”: Ոմանք համարում են շումերական Շարա աստծո անունը: Այս անունը հաճախ երևում է հայերի մեջ:
24. ՇԱՔԱՐ հայ. շաքար բառից,որ արաբական ծագում ունի (sugar) : Շատ գործածական էր մեզ մոտ սկսած XIII դարից:Սրանից է Շաքարյան ազգանունը:
25. ՇԵՐԱՄ հայ. շերամ հասարակ անունից: Անցյալում շատ տարածված անուն էր Ղարաբաղում: Այժմ քիչ է գործածվում:
26. ՇԻՐԱԿ հայ. Շիրակ գավառի անունն է, որ գործածվում է որպես անձնանուն: Այժմ շատ տարածված անուն է: Սրանից ունենք Շիրակյան և Շիրակունի ազգանունները:
27. ՇԻՐԻՆ պարս. sirin բառից,որ “քաղցր” է նշանակում: Հայերի մեջ վաղուց գործածական անուն է ( թե արական և թե իգական):Այժմ գործածական իբրև իգական անուն: Կա Շիրիյան ազգանունը:
28. ՇՄԱՎՈՆ եբր. Simon , ասոր.Semon անունից, որ հայերին է անցել նաև հունական տառադարձությամբ՝ Սիմոն, Սիմեոն,Սիմավոն ձևերով: Ծագում է եբր. արմատից, որ նշանակում “լսել”,”հնազանդել”: Շմավոն,Սիմավոն նշանակում է 0.5 KB
29. ՇՈԹԱ նորամուտ անուն է, եկել է վրաց մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունից:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3