to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 31 of 69

301. ԿՅՈՒՐԵՂ հուն. Kurillos /լատ. Cytillus, ռուս. (ԽՌՐՌսս) անունից, որ նշանակում է “տիրուկ”:Այժմ համաեմատաբր քիչ է գործածական կան Կյուրեղյան ազգանուն կրողներ:
302. ԿՆՅԱԶ ռուս . ՍվÿջՖ “իշխան” բառից: Անցյալ դարում բավական տարածված անուն էր Կովկասում, այժմ հանդիպում ենք հազվադեպ: Ունենք Կնյազյան ազգանունը:
303. ԿՈԾԻԿ հայ, կոծիկ բառից /սրանից կոծկել բայը/, որ նշանակում է “իրար միացող”, “կոտրված կավե ամանեղենը կպցնող, ցեմենտող շաղախ”:ՀԱզվադեպ հանդիպող անուն է:
304. ԿՈՄԻՏԱՍ _ հուն. Komitas անունից, որ նշանակում է “գիսավոր”, “երկար մազեր ունեցող”: Հնում այս անունը կրել են մեծ մասամբ հոգևորականները: Վերջերս բավական տարածվել է ժողովրդի մեջ ՝ ի պատիվ հայ մեծ երաժիշտ 0.4 KB
305. ԿՈՍՏԱՆ լատ. Constantinus անունից, որ հայերի մեջ երևում է Կոստանդին և Կոստանդ ձևերով: Ունենք Կոստանյան ազգանունը:
306. ԿՈՍՏԱՆԴԻՆ լատ. Constantinus անունից. ծագում է լատ Constans բառից, որ նշանակում է “ամուր”, “դիմացկուն”:հայերի մեջ տարածված անուն է հնագույն ժամանակներից: Սրա փաղաքշական ձևերն են Կոստիկ, Կոստո, Կոստյա / 0.6 KB
307. ԿՈՐՅՈՒՆ հայ. կորյուն բառից, որ նշանակում է “առյուծի ձագ”. իմաստով մոտ է Լեոնիդ , Ղևոնդ անուններին; Գրավոր հիշատակություն կա 5-րդ դարից:Այժմ էլ գործածական անուն է :
308. ԿՏՐԻՃ հայ. կտրիճ բառից, որ “հերոս”, “քաջամարտիկ” է նշանակում: Իբրև անձնանուն գործածական է 9 -րդ դարից: Այժմ գրեթե մոռացված է :
309. ՀԱԲԵԹ ( Յաբեթ) եբր.Iafet անունից. նշաակում է “գեղեցիկ” կամ “համոզող”: Գալիս է “Աստվածաշնչից” ( Նոյի երեք որդիներից մեկի անունն է ): Կա նաև Աբեթ ձևը, որը հանդես է գալիս որպես ինքնուրույն անձնանուն, ինչպես նաև 0.4 KB
310. ՀԱԶԱՐԱՊԵՏ հայ. հազարապետ բառից, որ զինվորական տիտղոս է. նշանակում է “հազար զինվորի պես”: Գործածական է XIII դարից. այժմ էլ կենդանի անուն է: Սրանից ունենք Հազարապետյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3