| 321. | ՀԱՅԿԱԿ | Հայկ անունից՝ ակ փաղաքշական ածանցով: Սակավ գործածական անուն է: |
| 322. | ՀԱՅԿԱՍԱՐ | հայ. Հայկ անունից և սար “գագաթ” բառից: Բավական տարածված անուն է: Արևմտահայերի մեջ կա Հայկասեր անունը (իբրև “Հայկի սերունդ”) ,որ կապ չունի այս անվան հետ: |
| 323. | ՀԱՅԿԱՐԱՄ | հայ. Հայկ և Արամ անունների զուգակցուկից, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է նաև այսօր:Կա նույնիսկ Հայկարամյան ազգանունը: |
| 324. | ՀԱՅՐԱՊԵՏ | հայ. հայրապետ (կաթողիկոս ) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն: Գործածական և տարածված անուն է: Կրճատ ձևն է Հայրո: Կան Հայրապետյան, Հայրոյան ազգանունները: |
| 325. | ՀԱՅՐԻԿ | հայ. հայր բառի փաղաքշական ձևն է: Տարածվել է անցյալ դարի վերջերից: |
| 326. | ՀԱՆԵՍ | ստեղծվել է Հովհաննես անձնանունից, բայց ինքնուրույն գործածություն ունի: Հանես և թուրք. օղլի բառի հետ ստեղծվել են նախ Հանես-օղլի անունը, ապա՝ Հանեսօղլյան ազգանունը: |
| 327. | ՀԱՎՀԱՆ /Յովնան/ | եբր. Jona անունից. նշանակւմ է “աղավնի”: Սրա ժողովըր- դական ձևերն են՝ Հունան, Հունո, Ունո, Ունան. Կա նաև Հովնանյան ազգանունը: |
| 328. | ՀԱՐԻԶՈՆ | խակավ գործածական անուն է՝ հայ. հորիզոն բառից. հնում գործածական չի եղել, հանդիպում ենք վերջերս միայն: |
| 329. | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | հայ. հարություն (յարութիւն ) բառից՝ իբրև “վերածնունդ”:Այս անվան տարաձևություններն են՝ Հարութ (Արութ ),Արութին, Հարդեն, Հարո, Հարութիկ,Արթին, Թունի (որից և Թունյան) և այլն: Այդ բոլոր ձևերից… 0.6 KB |
| 330. | ՀԵԹՈՒՄ | այս անունը մեզ մոտ տարածվել էXII դարից: Այժմ մոռացված անուն է: Կա նաև Հեթումյան ազգանուն, որ ոմանք սխալմամբ Եթումյան են գրում: |