| 331. | ՀԵՆՐԻԿ | գերմ. Henrich անունից:Մեզ մոտ տարածված է Հենրի, Հենրիկ, նույնիսկ Հենդրիկ ձևերով ( կրճատ՝ Հենդո ): Հին մատյաններում րի հիշատակվում. եկել է մեր դարի քսանական թվականներից՝ գրական ճանապարհով: |
| 332. | ՀԵՐՄԵՍ | հուն.Hermes աստծու անունից, որ թարգմանվում է “փայլածու”: Ոմանք կապում են էրմենևս բառի հետ և մեկնում իբրև “ճարտասան”, “թարգման”: Ըստ հին հունական դիցաբանության Հերմեսը Զևսի որդին էր,… 0.7 KB |
| 333. | ՀՄԱՅԱԿ | հայ. հմանք բառից, որից ունենք հմայիչ ածանցը և հմայել բայը: Առձեռն բառարանը բացատրում է իբրև “հմուտ” կամ “տեղյակ”: Հյուբշմանը կապում է պահլ. humak և զենդ. humaya բառերի հետ և մեկնում իբրև… 0.7 KB |
| 334. | ՀՈՎԱՍԱՓ /Յավսապատ/ | եբր. Jehosafat անունից, նանակում է “տեր դատավոր”: Սրանից ունենք Հովասափյան ազգանունը: |
| 335. | ՀՈՎԻԿ | հայ. հով /զով/ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է “մեղմ քամի”, “զեփյուռիկ”, “զովություն”: Տարածված անուն է: Հաճախ Հովիկ են կոչում Հավհաննես անունը կրողներին, որ սխալ է: |
| 336. | ՀՈՎՀԱՆæԱՆ | /տես ՕՀԱՆæԱՆ / |
| 337. | ՀՈՎՀԱՆՆԵՍ /Յովհաննէս/ | հուն. Ioannes անունից, որ նշանակում է “հնազանդություն”: Այս անունը ազգային տարբեր ձևերով կա քրիստոնյա բոլոր ժողովուրդների մեջ: Հայոց ամենատարածված անուններից է, որ այժմ դրսևորվում է Հովհան,… 0.6 KB |
| 338. | ՀՈՎՆԱԹԱՆ /Յովնաթան/ | եբր. Jehonathan անունից, որ նշանակում է “պարգև տիրոջ” կամ “աստվածատուր: Այժմ էլ կենդանի անուն է. խրանից կա Հովնաթանյան ազգանունը: |
| 339. | ՀՈՎՍԵՓ /Յովսեփ/ | եբր. Josef անունից: Հնագույն անուններից է, որ հայերի մեջ գործածական է մինչև օրս: Սրա կրճատ ձևերն են՝ Հոսո, Հուսեփ, Ուսեփ, Օսո, Օսիկ, աղավաղվածը՝ Օսեփ: Ունենք նաև Հովսեփյան ազգանունը: |
| 340. | ՀՈՒՆԱՆ | եբր. Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովհան /Յովնան/, իսկ բարբառներում հնչում է Հունան: Կա նաև Հունանյան ազգանունը /տես Հովհան/: Այս անունը երևում է նաև Ունո, Ունան ձևերով… 0.4 KB |