to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 35 of 69

341. ՀՈՒՍԻԿ հայ. հույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հայերի մեջ այս անունը գործածական է դեռևս 4-րդ դարից: Այծմ էլ գործածական անուն է: Ունենք Հուսիկյան ազգանունը:
342. ՀՐԱՀԱՏ հայ. հուր /կրակ/ և հատ/իկ/ բառերից, որ նշանակում է “հատերը, հատիկները կրակի նման”: Պարս. նուռ ծառա- պտղի անունն է, որ այժմ այլևս իր իսկական իմաստով չի գործածվում: Հ. Աճառյանն այս անվան 0.6 KB
343. ՀՐԱՅՐ Հայ. հուր /կրակ/ և այր /մարդ/ բառերից՝ “կրակե մարդ” նշանակությամբ: Այծմ էլ գործածական անուն է:
344. ՀՐԱՆՏ ՀԲ նույնացնում է Հրատ կամ Հրատն մոլորակի անվան հետ: Արևմտահայերի մեջ հանդիպում ենք Հրանդ ձևով, որ խուլ բաղաձայնի ձայնեղացման արդյունք է /Տ -Դ/:
345. ՀՐԱՉ հայ. հուր և աչ/ք. նշանակում է “հրափայլ աչքերով”: Սրա փաղաքշական ձևն է Հրաչիկ: Կա նաև Հրաչյան ազգանունը:
346. ՀՐԱՉՅԱ հայ. հուր և աչ/ք/ բառերից՝ յա ածանցով. նշանակում է “կրակի պես վառ աչքեր ունեցող”: Հայոց հնագույն անուններից է: Անցյալում Հրաչյա անունը տալիս էին թե տղաներին և թե աղջիկներին, հետո ստեղծեցին 0.5 KB
347. ՁՈՆԻԿ հայ. ձոն “նվեր” բառից: Այժմ բավական տարածված անուն է:
348. ՂԱԶԱՐ Ղազարոս անվան կրճատ ձևն է, որ ինքնուրույն անուն է հայերի մեջ: Արևելահայերը հաճախ Լազար են կոչում, որից և ստեղծվել է Լազարյան ազգանունը: Տարածված է Ղազարյան ազգանունը:
349. ՂԱԶԱՐՈՍ հուն. Lazaros անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև “օգնություն Աստուծո” /ՀԲ-132/: Տարածվել է նոր կտակարանի միջոցով և շատ գործածական անուն է: Սրա կրճատ ձևերն են՝ Ղազար, Ղազո, Ղազիկ: Ունենք նաև 0.4 KB
350. ՂԱՀՐԱՄԱՆ պարս. qahraman բառից, որ նշանակում է “կտրիճ”, “հաղթող”, “քաջ”: Գործածական է իբրև անձնանուն բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ: Հայերն էլ ունեցել են այս անունը մինչև անցյալ դարի կեսերը. այժմ 0.5 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3