| 351. | ՂԱՐԻԲ | արաբ. garib բառից, որ նշանակում է “պանդուխտ”, “օտարական”, “վտարանդի”: Շատ տարածված է Ղարիբյան ազգանունը: |
| 352. | ՂԱՐԻԲæԱՆ | արաբ. garib բառից և պարս. jan “հոգյակ” բառերից: Իբրև անձնանուն այլևս գործածական չէ, մնացել է միայն Ղարիբջանյան ազգանունը: |
| 353. | ՂԱՓԼԱՆ | թուրք. kaplan բառից, որ “վագր” է նշանակում: Այս անունը անցյալում գործածական էր /ինչպես և Ասլան “առյուծ” անունը /: Ղափլանը եղել է նաև մականուն՝ մեկի ուժը, ճարպկությունը շեշտելու համար: Այստեղից… 0.4 KB |
| 354. | ՂԵՎՈՆԴ | հուն. Leontios ձևից, որ leon “առյուծ”բառի հոլովված ձևն է: Հայերի մոտ Լ-Ղ հնչյունափոխությամբ դարձել է Ղևոն- դիոս, հետագայում՝ Ղևոնդ: Համապատասխանում է եվրո- պական, ինչպես և ռուսական խպՏվՌՊ… 0.5 KB |
| 355. | ՂՈՒԴՐԱԹ | արաբ. qudrat բառից, որ նշանակում է “զորություն”, “կա- րողություն”: Գրավոր հիշատակությունը տեսնում ենք 16-րդ դարից: Սակավ գործածական է նաև այսօր: |
| 356. | ՂՈՒԿԱՍ | հուն. Loukas, լատ. Lucas, ռուս. Լուկա անունն է, որ նշանակում է “հարություն”: Ոմանք կապում են լատ. lyx, luceo բառի հետ և ստուգաբանում իբրև “լուսավոր”, “պայծառ” /տես նաև ՀԲ, 133/: Այժմ էլ… 0.4 KB |
| 357. | ՂՈՒՆԿԻԱՆՈՍ | հուն. Loukianos, լատ. Lucianus անունից է՝ Լ-Ղ հնչյունա- փոխությամբ. նշանակում է “լուսավոր”: Հայերի մեջ գործածական է 4-րդ դարից: Սրա կրճատ ձևն է Ղունկի /Խունկի/ : Կա նաև Ղունկիանոսյան ազգանունը: … 0.4 KB |
| 358. | ՂՈՒՐԲԱԹ | արաբ. gurbat բառից, որ “պանդխտություն” է նշանակում. տարածված անուն է սփյուռքահայության մեջ: Կա նաև Ղուրբաթյան ազգանունը: |
| 359. | ՂՈՒՐԲԱՆ | արաբ. qurban բառից, որ “զոհ” է նշանակում: Հայերի մեջ գործածվել է 14-19-րդ դարերում: Այժմ հազվագյուտ անուն է: Սրանից է Ղորբանյան ազգանունը: |
| 360. | ՃԱՐՊԻԿ | հայ. ճարպիկ ածականից, որ հանդես է գալիս որպես անձնանուն: Հազվադեպ գործածվող անուն է: |