| 381. | ՄԱՐԱՏ | ֆրանս. հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ժան Պոլ Մարատի 1743-1793 ազգանունն է, որ մեզ մոտ գործածական է որպես անձնանուն: Փոխառվել է գրականությունից: |
| 382. | ՄԱՐԳԱՐ | հայ. մարգարե բառից, որ նշանակում է “հեռատես”, “գուշակող”:Հայերի մեջ տարածված անուն է: Սրանից ունենք Մարգարյան ազգանունը: |
| 383. | ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ | Մուրացանի “Գևորգ Մարզպետունի” վեպի հերոսի ազգանունը: Հանդիպում է նաև Մարզպետ ձևով: Բավական տարածված անձնանուն է: |
| 384. | ՄԱՐԼԵՆ | կազմված է երկու անձնանուններից Մարքս, Լենին ,որ քսանական թվականներից ի վեր գործածական է Միության շատ ժողովուրդների մեջ: Սրանից էլ ստեղծվել է Մարլենա իգական անձնանունը: |
| 385. | ՄԱՐԿՈՍ | հուն. անունից. հայերի մեջ տարածված է կրոնի միջոցով:Գործածվում է նաև քրիստոնյա այլ ժողովուրդների մոտ լատ. , ռուս. և այլն : Եբր. ստուգաբանվում է իբրև “փայլուն”, “ողորկ” կամ “բարձր պատվար”: Վերջինն… 0.6 KB |
| 386. | ՄԱՐՈՒՔԵ | ասորական անուն է, որ գալիս է հնուց: Հ. Աճառյանը կասկածով կապում է ասոր. “մաքուր” բառի հետ:Կրճատ ասում են Մարուք, որից էլ Մարուքյան ազգանունը: |
| 387. | ՄԱՐՍ | մոլորակի անունն է, որ գործածական է այսօր իբրև անձնանուն: |
| 388. | ՄԱՐՏԻԿ | հայ. մարտ “կռիվ” բառից. նշանակում է “կռվող”, “մարտնչող” ինչպես Ռազմիկ անունը : Սրանից Մարտիկյան ազգանունը: Երբեմն Մարտիրոս անունը կրողներին Մարտիկ են կոչում,որը, սակայն, կապ չունի վերոհիշյալ… 0.4 KB |
| 389. | ՄԱՐՏԻՆ | եկել է եվրոպական գրականության միջոցով: Գործածական է մեր դարի քսանական թվականներից: |
| 390. | ՄԱՐՏԻՐՈՍ | հունական անուն է, որ նշանակում է “նահատակ”: Սրանից՝ մարտիրոսվել բայը:Տարածված անուն է: Սրա տարատեսակներն են Մարդո, Մարտո, Մադո սրանցից էլ Մարդոյան,Մատոյան,Մարտոյան,Մադոյան ազգանունները :… 0.4 KB |