to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 40 of 69

391. ՄԱՑԱԿ հայ. Մնացական անվան կրճատ ձևն է: Իբրև ինքնուրույն անուն գործածական է: Սրա կրճատ ձևն է Մացո: Տարածված են Մացակյան,Մացոյան ազգանունները:
392. ՄԱՔՍԻՄ ռուս. անունից,որ լատ. բառից է և նշանակում է “մեծ”,”խոշոր”: Մեզ մոտ այս անունը տարածվել է գրականության միջոցով:
393. ՄԵæԼՈՒՄ արաբ. անունից, որ նշանակում է “խելահեղ”: Մեզանում տարածվել է արևելյան “Լեյլի և Մեջլում” սիրավեպի ազդեցությամբ: Հանդիպում ենք Մեջլում,Մեժլում,Մանջուն և այլ ջևերով: Ունենք նաև Մեժլումյան 0.4 KB
394. ՄԵԼԻՏՈՍ հուն. անունից, որ նշանակում է “մեղրածոր” կամ “քաղցր”: Հաճախ այս անունը աղավաղվելով դառնում է Միլիտոս, որից և ստեղծվել է Միլիտոսյան ազգանունը:Այժմ քիչ հանդիպող անուն է:
395. ՄԵԼԻՔ արաբ. բառից, որ նշանակում է “արքա”, “թագավոր”: Եկել է միջնադարից և մինչև օրս գործածական է հայերի մեջ:Կրճատ ձրն է Մելո: Սրանից ունենք Մելիքյան, Մելոյան ազգանունները:
396. ՄԵԼԻՔՍԵԹ եբր. բարդ բառի աղավաղումից առաջացած անուն է, որ վերջին տարիներին բավական հաճախ է հանդիպում տես Մելքիսեդեկ : Կա նաև Մելիքսեթյան ազգանունը:
397. ՄԵԼՍ ստեղծվել Մ արքս , Է նգելս , Լ ենին , Ս տալին անունների սկզբնատառերից և տարածվել իբրև անձնանուն:Կա նաև սրա իգական ձևը Մելսիդա : Զագսի պաշտոնական մատյաններում գրանցված է հին ուղղագրությամբ՝ Ե-ով, 0.5 KB
398. ՄԵԼՔԻՍԵԴԵԿ եբր. և բառերից, որ նշանակում է “արքա արդարաություն” “արդարություն”,”իրավունք” : Այս անունը տարածված է դարից: Սրանից է Մելքիսեթ, որ հետո դարձել է Մեիքսեթ:
399. ՄԵԼՔՈՆ եբր. “արքա” և “լույս” բառերից: Այստեղ ձայնորդ Ր-ն փոխվել է ձայնորդ Ն-ի և դարձել Մելքոն Մելքոր : Այժմ տարածված է Մելքոն, Մելքում, Մելքոմ ձևերով, որոնցից և համապատասխանաբար Մելքոնյան, Մելքումյան 0.4 KB
400. ՄԵԽԱԿ հայ. մեխակ ծաղկի անունից: Բավական տարածված անուն է: Կա նաև Մեխակյան ազգանունը:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3