| 461. | ՇԱՀԵՆ | պահլ. Sahen անունից ( նոր պարսկերենում Sahin) . նշանակում է “բազե”: Հայերի մեջ տարածված է Շահեն ձևով, որ գալիս է պահլեվերենից և ապացուցում է այս անվան հնությունը: Ներկայումս գործածվող Շահինյան… 0.6 KB |
| 462. | ՇԱՀՄՈՒՐԱԴ | պարս. sah “թագավոր” և արաբ. murad “իղձ”, ,ցանկություն” բառերից. նշանակում է “արքայի ցանկալին”: Հայերի մեջ գործածական է եղել XVII դարից: Այժմ սրանից մնացել է Շահմուրադյան ազգանունը: |
| 463. | ՇԱՀՆԱԶԱՐ | պարս. sah և արաբ. nazar “հայացք” բառերից,որ նշանակում է “շահի հայացքին արժանացած”: Այս անունը հայերի մեջ տարածվել է XVI դարից:Այժմ սրանից մնացել են Շահնազարյան, Մելիք-Շահնազարյան ազգանունները: … 0.4 KB |
| 464. | ՇԱՀՈՒՄ | պարս. sah “արքա” բառից և թուրք. m ստացական հոդից. նշանակում է “իմ շահը”,”իմ արքան” (արքաս ): Սրանից ունենք Շահումյան ազգանունը: |
| 465. | ՇԱՀՍՈՒԱՐ (Շահսուվար ) | պարս.Sahsuvar անունից, որ նշանակում է “ձիավոր արքա”: Վերջին դարերում այս անունը հետզհետե մոռացվում է, սակայն Շահսուվարյան ազգանունը տակավին գործածական է: |
| 466. | ՇԱՀՎԵՐԴԻ | պարս. sah “արքա” և թուրք.verdi “տվեց” բառերից, որ նշանակում է “շահի տված”, “արքայատուր”: Հազվագյուտ անուն է հայերի մեջ: Եկել է XVII դարից: Սրանից ունենք Շահվերդյան ազգանունը: |
| 467. | ՇԱՀՐԻՄԱՆ | պարս. sahr “քաղաք” և արաբ.iman “հավատ” բառերից: Շահ բառի, առավել ևս Շահմիրան անվան հետ կապելն անհավանական է: Այս անունը գործածվել է տակավին XV դարում: Այժմ մնացել Շահմիրանյան ազգանունը: |
| 468. | ՇԱՄԻԼ | արաբ. Samil անունից, որ նշանակում է “ամենապարփակ”,”համայնապարփակ”: Անունը գործածական է Ղարաբաղում թե հայերի և թե ադրբեջանցիների մեջ: Սրանից է Շամիլյան ազգանունը: |
| 469. | ՇԱՄԻՐ | Շահամիր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Այսօր էլ գործածական է: |
| 470. | ՇԱՆԹ | հայ. շանթ բառից. նորամուտ անուն է. հանդիպում ենք XX դարում. բանաստեղծ և դրամատուրգ Լևոն Սեղբոսյանի գրական մականունն է, որ անձնանուն է դարձել: |