| 471. | ՇԱՊՈՒՀ | պարս. sah “արքա” և pur “որդի” բառերից. նշանակում է “արքայորդի”,”թագաժառանգ”: Հայերի մեջ Շապուհ անունը գործածական է IV դարից: Այժմ էլ կարելի է հանդիպել այս անունը կրող հայերի: |
| 472. | ՇԱՎԱՍՊ | զենդ.Syavaspi, պարս.Savasp անունն է, որ կազմված է “սեաւ” ( սև ) և aspa “ձի” բառերից. նշանակում է “սև ձի”: Այս անունը հայերի մեջ եղել է տակավին հեթանոսական դարերում:Այժմ էլ, թեև սակավ, կենդանի… 0.4 KB |
| 473. | ՇԱՎԱՐՇ | զենդ.Sijavarsan, պարս. Savars անունն է, որ նշանակում է “սև արջ”: Գործածական է Շավարշյան ազգանունը: |
| 474. | ՇԱՎԻՂ | հայ. շավիղ բառից, որ նշանակում է “նեղ ճանապարհ”: Նորահնար, սակայն բավական տարածված անուն է: |
| 475. | ՇԱՐԱ | պարս. sara բառից,որ նշանակում է “շատակեր”: Ոմանք համարում են շումերական Շարա աստծո անունը: Այս անունը հաճախ երևում է հայերի մեջ: |
| 476. | ՇԱՔԱՐ | հայ. շաքար բառից,որ արաբական ծագում ունի (sugar) : Շատ գործածական էր մեզ մոտ սկսած XIII դարից:Սրանից է Շաքարյան ազգանունը: |
| 477. | ՇԵՐԱՄ | հայ. շերամ հասարակ անունից: Անցյալում շատ տարածված անուն էր Ղարաբաղում: Այժմ քիչ է գործածվում: |
| 478. | ՇԻՐԱԿ | հայ. Շիրակ գավառի անունն է, որ գործածվում է որպես անձնանուն: Այժմ շատ տարածված անուն է: Սրանից ունենք Շիրակյան և Շիրակունի ազգանունները: |
| 479. | ՇԻՐԻՆ | պարս. sirin բառից,որ “քաղցր” է նշանակում: Հայերի մեջ վաղուց գործածական անուն է ( թե արական և թե իգական):Այժմ գործածական իբրև իգական անուն: Կա Շիրիյան ազգանունը: |
| 480. | ՇՄԱՎՈՆ | եբր. Simon , ասոր.Semon անունից, որ հայերին է անցել նաև հունական տառադարձությամբ՝ Սիմոն, Սիմեոն,Սիմավոն ձևերով: Ծագում է եբր. արմատից, որ նշանակում “լսել”,”հնազանդել”: Շմավոն,Սիմավոն նշանակում է… 0.5 KB |