| 481. | ՇՈԹԱ | նորամուտ անուն է, եկել է վրաց մեծ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու անունից: |
| 482. | ՈՍԿԱՆ | հայ. ոսկի բառից.այժմ էլ գործածական անուն է: Անցյալում շատ տարածված անուն էր Թիֆլիսում՝ Օսկան ձևով: Ունենք Ոսկանյան ազգանունը: |
| 483. | ՈՍՏԱՆԻԿ | հայ. ոստան բառից, որ նշանակում է “մայրաքաղաք”,”ազատ քաղաք”,”արքունիք”: Նորաստեղծ անձնանուն է և գործածական: |
| 484. | ՈՒՄՐՇԱՏ | արաբ.umr “կյանք” և հայ. շատ բառերից (կազմված է հայ. Արևշատ անվան իմաստով). նշանակում է “երկարակյաց”: Սրա փաղաքշական ձևն է Ուրմո: Այժմ էլ տարածված անուն է: Կա Ուրմոյան ազգանունը: |
| 485. | ՈՒՐՈՒՇԱՆ | պարս.rusan “լուսավոր”, “փայլուն” բառից, որ երևում է նաև Առուշան ձևով (Ր-ով սկսվող պարսկերեն, պահլավերեն բառերի սկզբից հայերը միշտ ավելացրել են որևէ ձայնավոր (րանգ >երանգ), սակայն բարբառները… 0.7 KB |
| 486. | ՊԱՅՔԱՐ | հայ. պայքար “կռիվ “բառից, որ հեղափոխությունից հետո գործածական դարձավ իբրև անձնանուն:Այծմ էլ այս անունը կրող անձինք, մանավանդ ավագ սերնդի մեջ: |
| 487. | ՊԱՆԴՈՒԽՏ | հայ. պանդուխտ բառից, որ նշանակում է “վտարանդի”,”օտարական”:Այս անունը կրում են նաև հայուհիները: |
| 488. | ՊԱՊ | պահլ. Papi անունից, որ նշանակում է “հայր” / լատ. Papa/:Հիշատակված է 4-րդ դարից:Սակավ գործածական է եղել:Սրանից ունենք Պապյան ազգանունը: |
| 489. | ՊԱՊԻԿ | հայ. պապ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է “մեծ հայր” /հոր կամ մոր հայրը/:Անունը հանդիպում է 17-րդ դարից;Այժմ էլ գործածական է:Սրանից է առաջացել Պապիկյան ազգանունը: |
| 490. | ՊԱՎԵԼ | ռուս. կՈՉպս անունից, որ փոխառություն է հուն. Pauls /լատ.Paulus / անվան. սրա հայերեն համարժեքն է ՝Պողոս:Նորամուտ անուն է , որ այժմ անկախ գործածույուն ունի: |