41. | ԱՄԻՐԽԱՆ | արաբ. amir “իշխան”,”հրամայող” և պարս. Xhan բառերից: հայերն այս անունը գործածել են միջին դարերից (XII) , այժմ գրեթե չենք հանդիպում: Սրանից ունենք Ամիրխանյան ազգանունը: |
42. | ԱՅԴԻՆ | թուրք. ayden բառից, որ բառացի նշանակում է “լուսնի շող”,”լուսավոր” (ay- լուսին): Այժմ էլ կենդանի անուն է: Սրանից ունենք Այդինյան ազգանունը, որ արևմտահայերը դարձրել են Ալտընյան: |
43. | ԱՅՎԱԶ | արաբ. avaz “փոխանորդ”,”փոխարինող” բառերից: Անցյալ դարում տարածված անուն էր: Այստեղից Այվազյան ազգանունը: Այվազ գործածվում է արևելյան շատ ժողովուրդների մեջ: |
44. | ԱՆԱՆԻԱ | եբր. xananyah “աստվածաշնորհ” բառից. հայերը վերցրել են ասորական Anania անունից,որ նշանակում է “շնորհ”,”գուշակություն”: Այժմ քիչ է գործածական, թեև Անանյանները շատ են: Ավելի գործածական է սրա… 0.4 KB |
45. | ԱՆԱՆՈՒՆ | հայ. անուն բառից՝ ան ժխտական ածանցով անուն չունեցող: Այս տարօրինակ անունը տվել են թե արական և թե իգական սեռին:Սրա պատճառով այն նախապաշարմունքն է, որի համաձայն վերոհիշյալ “անունը” կրողը իբր դուրս… 0.5 KB |
46. | ԱՆԱՍՏԱՍ | հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է “հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է): |
47. | ԱՆԱՏՈԼԻ | ռուս. ԸվՈՑՏսՌռ անունից: Ունի նաև փաղաքշական՝ Տոլիկ, Տոլյա ձևերը, որոնք ինքնուրույն գործածություն ունեն: Հուն.anatole բառից է. նշանակում է “արևելք”,”արշալույս”: |
48. | ԱՆԴՐԱՆԻԿ | հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է “ավագ”, “մեծ”, “երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից:Այժմ էլ շատ գործածական անուն է: |
49. | ԱՆԴՐԵԱՍ | հուն.Andeioss անունն է, որ նշանակում է “առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (ԸվՊՐպռ) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը; |
50. | ԱՆՈՒՇԱՎԱՆ | ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև “սոսանվեր” է կոչվել:Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ.anaoo “անմահ” և urvan “հոգի” բառերից, նշանակում է “անմահ… 1.0 KB |