to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 52 of 69

511. ՋԱՆ պարս. Jan բառից, որ թարգմանվում է “հոգյակ”, “հոգի”, “էություն”: Հայերի մեջ գործածական է 15-րդ դարից: Սրա փաղաքշականն է æանո ինքնուրույն անունը: Սրանից ունենք Ջանյան, Ջանոյան ազգանունները:
512. ՋԱՆԱՆ պարս. janan բառից, որ նշանակում է “տարփածու”, “սիրահար”: Մինչև անցյալ դարի վերջերը գործածակ էր: Այժմ հազվագյուտ անուն է: Կա Ջանանյան ազգանունը:
513. ՋԱՆԻԲԵԳ /Ջանիբեկ/ պարս. Jan -i - beg, որ նշանակում է “բեկի հոգեհարազա- տը”, “բեկի սիրելին”: Հայերի մեջ այս անունը տարածված է եղել 15-րդ դարից: Հանդիպում ենք նաև այսօր: Սրանից է Ջանիբեկյան ազգանունը:
514. ՋԱՆԻԿ Ջան անձնանվան փաղաքշական ձևն է, որ այժմ էլ գարծածական է իբրև ինքնուրույն անուն: Սրանից էլ ստեղծվել է Ջանիկյան ազգանունը:
515. ՋԱՆԼԻԿ նորահայտ և հազվագյուտ անուն է, որ հանդիպում ենք զագսի մատյաններում: Եթե Ջանիկ անունը չէ՝ “լ”-ով, ապա պետք է համարել թուրք. ջանլու, ջանլի բառից, որ նշանակում է “մարմնեղ”, “հաղթանդամ”:
516. ՋԱՆՓՈԼԱԴ պարս. Jan “հոգի” /նաև “մարմին” / և polad “պողպատ” բառերից է կազմված. նշանակում է “պողպատյա մարմին ունեցող” կամ “պողպատի պես ամուր մարդ”: Ըստ երևույթին տարածվել է պարսկական ժողովրդական հեքի- 0.5 KB
517. ՋԱՎԱԴ արաբ. Javad անունն է, որ թուրքերենի միջոցով անցել է մեզ: Գործածական էր Ղարաբաղում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում: Նշանակում է “մեծահոգի”, “առա- տաձեռն”: Այծմ մնացել է Ջավադյան ազգանունը: 0.4 KB
518. ՋԵՄՍ եվրոպական անուն, որ մուտք է գործել հայերի մեջ վերջերս՝ գեղարվեստական գրականության միջոցով: Կա նաև սրա փաղաքշական ձևը՝ իկ ածանցով Ջեմսիկ, որ հանդես է գալիս հաճախ իբրև ինքնուրույն անուն:
519. ՋԻՎԱՆ պարս. Jivan բառից, որ նշանակում է “մատաղահաս”, “երիտասարդ”, “ջահել”: Ունենք նաև Ջիվանյան ազգանունը:
520. ՋԻՎԱՆԻ պարս. Jivan բառից, որ նշանակում է “ջահել”, “երիտասարդ”: Սակայն երբեք գործածական չի եղել իբրև անձնանուն: Տարածվել է ի պատիվ հայ նշանավոր աշուղ Ջիվանու /Սերովբե Լևոնյան - 1846-1909 /: Այժմ բավական 0.4 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3