| 521. | ՋԻՎԱՆՇԻՐ | պարս. Jivansir անունն է, որ կազմված է jivan “մատաղ”, “ջահել” և sir “առյուծ” բառերից. նշանակում է “ջահել առյուծ”: Հայերի մեջ գարծածական անուն է եղել տակավին 11-րդ դարից: Այժմ էլ տարածված անուն է… 0.4 KB |
| 522. | ՋՈՆ | Հովհաննես անվան անգլերեն արտասանությունից է, որ մեզ մոտ տարածվել է վերջերս: Կա սրա փաղաքշական՝ Ջոնիկ ձևը, որ հանդես է գալիս որպես ինքնուրույն անձնանուն: |
| 523. | ՋՈՒՄՇՈՒԴ | պարս. jamsid անունն է, որ կազմված է հին իրանական դիցաբանական թագավոր Ջամի անունից և նշանակում է “փայլու ջամ”, “շլացուցիչ ջամ”: Կովկասում տարածված անուն է: |
| 524. | ՌԱԶՄԻԿ | հայ. ռազմիկ բառից, որ նշանակում է “կռվող”, “մարտիկ”: Իբրև անձնանուն հանդես է եկել դարասկզբին և այժմ բավական տարածված է: |
| 525. | ՌԱՇԻԴ | արաբ. rasid բառից, որ նշանակում է “դաստիարակ”, “խրատտու”, “ուղիղ ճանապարհով գնացող”: Կովկասում այս անունը գործածական է գրեթե բոլոր ազգերի մոտ: Ռաշիդ բառը ոմանք մեկնում են “քաջ” կամ “կտրիճ”: Կա… 0.4 KB |
| 526. | ՌԱՖԱՅԵԼ /Ռափայել/ | եբր. Rafael rfa “բ ժշկել” եվ el “աստված” բառերից. նշանակում է “բժշկություն Աստուծո”: Իբրև անձնանուն տարածվել է կրոնի ազդեցությամբ : Գործածված է հայերի մեջ 7-րդ դարից: Ավելի տարաժված է այս անվան… 0.6 KB |
| 527. | ՌԱՖԻԿ | հայերի մեջ այս անձնանունը երևում է միայն վերջին դարի քսանական թվականներին, երբ այլևս չենք հանդիպում Ռափայել հայկական ձևին, այլ եվրոպական Ռաֆայել ձևն է դառնում գործածական: Սրա փաղաքշական Ռաֆիկ… 0.4 KB |
| 528. | ՌԵՄ | նորաստեղծ անուն է, որ կազմված է ռուս. ՀպՉՏս՚ՓՌÿ բառի առաջին վանկից և ՎՌՐՏՉՈÿ բառի առաջին տառից /վանկատառային հապավում/:Նշանակում է “համաշխարհային հեղափոխություն”:Շատ տարածված էր այս անունը 1930… 0.6 KB |
| 529. | ՌԵՎԱԶ | պարս. Revas բույսի անունից : Իբրև անձնանուն հանդիպում է 17 -րդ դարից:Այժմ հայերի մեջ հազվագյուտ անուն է : Կա Ռևազյան ազգանունը: |
| 530. | ՌՇՏՈՒՆԻ | հայ. նախարարական տոհմանուն, որ գործածվում է նաև որպես անձնանուն:Բայց ավելի շատ տարածված է իբրև ազգանուն: |