| 551. | ՍԱՆԹՐՈՍ | Ալեքսանդրոս անվան կրճատ ձևն է , որ երբեմն ասվում է նաև Սանթրո, Սանդրո: Գործածվում է որպես ինքնուրույն անձնանուն: Սրանից է առաջացել Սանթրոսյան ազգանունը: |
| 552. | ՍԱՆՈՍ | Ալեքսանիոս անվան կրճատ ձևն է, որ մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից է առաջացել Սանոսյան ազգանունը: |
| 553. | ՍԱՍՈՒՆ | հայոց Սասուն գավառի անունից է. իբրև անձնանուն վերջերս գործածական է Սասունիկ, Սասնիկ, Սասունի, Սասնո ձևերով: Այժմ ավելի գործածական է Սասունիկ ձևը: Ունենք նաև Սասունյան ազգանունը: |
| 554. | ՍԱՐԳԻՍ | ասոր. Sargis անունից, որ VI դարից մինչև օրս գործածական է հայերի մեջ:Այս անունը զանազան ջևերով կարելի է հանդիպել նաև այլ լեզուներում ( հուն.Sergios,լատ.Sergius, իտալ.Sergio, ռուս. հպՐչպռ և այլն )… 0.5 KB |
| 555. | ՍԱՐԴԱՐ | պարս. sardar հասարակ անունից, որ նշանակում է “զորագլուխ” զորավար : Հայերը գործածում էին որպես անձնանուն: Եկել է XVII-XVIII դարերից: Սրանից ստեղծվել է Սարդարյան ազգանունը: |
| 556. | ՍԱՐԻԲԵԳ (Սարիբեկ ) | թուրք.Saribeg անունից: Մուտք է գործել հայերի մեջ XVII դարից և մինչև օրս գործածական է: կազմված է թուրք.sari “դեղին” և beg “իշխան” բառերից. նշանակում է “շեկ բեկ”: Փաղաքշականն է՝ Սարո. կա նաև… 0.4 KB |
| 557. | ՍԱՐԻԿ | հայ. սար գոյականից՝ իկ թաղաքշական ածանցով ( ինչպես Լեռնիկ,Ծովիկ): Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում: |
| 558. | ՍԱՐՈ | թուրք. Saribeg անվան փաղաքշական ձևն է, որ գործածական է իբրև ինքնքուրույն անձնանուն: Մազ մոտ տարածված ՝է Հովհաննես Թումանյանի “Անուշ” պոեմից: Կա Սարոյան ազգանունը: |
| 559. | ՍԱՐՈՒԽԱՆ | թուրք.Saruxan անունն է, որ նշանակում է “շեկ իշխան”: Այժմ գործածական անուն է: Սրանից ունենք Սարուխանյան ազգանունը: |
| 560. | ՍԱՖԱՐ | արաբ.Safar անունն է, որ “ճանապարհորդականություն” է նշանակում. ծագում է safar ամսանունից (իբրև սաֆար ամսին ծնված ): Գործածական է եղել հայերի մեջ XVII դարից: Այժմ հազվադեպ գործածվող անուն է,… 0.4 KB |