| 581. | ՍՈՂՈՄՈՆ | եբր. Salomo անունից, որ հայերին է անցել հունական Solomon ձևից ՝ Լ > Ղ հնչյունափոխությամբ: Ստուգբանվում է իբրև “խաղաղարար”: Այն գալիս է “Աստվածաշնչից”:Գործածական է 16-րդ դարից: Կրճատ ձևերն են ՝… 0.5 KB |
| 582. | ՍՈՍ | հայ. սոսի ծառի անունից: Այս անվան տարածմանը նպաստեց Պերճ Պռոշյանի “Սոս և Վարրդիթեր” վեպը: Կա Սոսյան ազգանունը: |
| 583. | ՍՈՎԵՏԻԿ | ռուս. րՏՉպՑ բառից, որ խորհրդանշում է սովետական իշխանությունը /ԶԱ 1927, 28, 29 և այլն/: |
| 584. | ՍՈՒՐԵՆ | պահլ. Suren անունից. ծագում է զենդ. sura “ուժեղ” բառից և en ածանցից: Հնագույն անուններից է , որ պահպանվել է մինչև այսօր: Սրա փաղաքշակն ձևերն են ՝Սուրիկ, Սուրո: Ունենք Սուրենյան ազգանունը: |
| 585. | ՍՈՒՔԻԱՍ | հուն. Hisukios -ից, որ նշանակում է “հանդարտ”, “խաղա”: հայերի մեջ տարծված է հնուց. այժմ էլ գործածական անուն է: Սրանից ունենք Սուքիասյան ազգանունը: |
| 586. | ՍՊԱՆԴԱՐ | պահլ. Spandadat անունից, որ գալիս է Spantodata անունից, կազմված spanta “սւրբ” և data բառերից, նշանակում է “սրբատուր”:Հնում հանդիպում ենք Սպանդատար ձևով, այժմ՝ Սպանդար:Սրանից է Սպանդարյան… 0.4 KB |
| 587. | ՍՊԱՐՏԱԿ | լատ. Spartacus անունից. հին Հռոմի ապստամբ ստրուկների առաջնորդի անունն է, որ իբրև անձնանուն հանդես եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Հայերի մեջ հնում գործածական չի եղել: Այժմ տարածված… 0.4 KB |
| 588. | ՍՊԻՐԻԴՈՆ | հնում հայերի մեջ այս անունը գործածական չի եղել. հանդիպում ենք միայն անցյալ դաիրց: Հ. Աճառյանը համարել է հունական անուն և մեկնոել իբրև “կողով”, սակայն իր իսկ կազմած ՝ հունական և լատինական… 0.9 KB |
| 589. | ՍՏԱՆԻՍԼԱՎ | ռուս. հՑսՈվՌրսՈՉ անունն է, որ մուտք է գործել վերջերս :Ծագել է րսՈՉՈ “փառք” բառից և նշանակում է “փառահեղ”: Սրա փաղաքշական ձևերն են ՝ Սլավիկ, Ստասիկ, որոնք հաճախ գործածավում են իբրև ինքնուրույն… 0.4 KB |
| 590. | ՍՏԵՓԱՆ | հուն. Stefanos անունն է, որ նշանակում է “պսակ”: Հայերի մեջ Գործածական է 4-րդ դարից մինչև օրս՝ Ստեփանոս, ստեփանէ, Ստեփան, Տեփան, տեփո և այլ ձևերով: սրանից ունենք Ստեփանյան , Տեփանյան , Տեփոյան… 0.4 KB |