51. | ԱՆՏԻՈՔ | հուն. Oxos “կառք” բառից և anti ածանցից, որ նշանակում է “դեմ”, “հակառակ” (“ընդդեմ կառքի կամ սայլի”): Հին մատենագրության մեջ հանդիպում ենք Անդովկ ձևով: Այժմ գրեթե մոռացված է: |
52. | ԱՆՏՈՆ | լատ. Antonius անունից, նշանակում է “առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն: |
53. | ԱՇԽԱՀՐԲԵԳ(Աշխարհբեկ) | հայ. աշխարհ և թուրք. beg “իշխան” բառերից. նշանակում է “աշխարհի տեր, իշխան”:Այժմ էլ գործածական է: |
54. | ԱՇՈՏ | այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ.aath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտը շատ տարածված է: |
55. | ԱՊՐԵՍ | հայ. ապրես (“կեցցես”) բառից. ստեղծվել է անցյալ դարում: Սակավ գործածական անուն է: Ունենք Ապրեսյան ազգանունը: |
56. | ԱՌԱՔԵԼ | գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է “ուղարկված”, “պատգամավոր”, “դեսպան”: Այժմ ևս բավական տարածված անուն է: Սրանից է Առաքելյան ազգանունը: |
57. | ԱՌՆԱԿ | գրբ. այր բառի սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանակում է “քաջ տղամարդ”, “կորովի”: Այժմ էլ գործածական է: |
58. | ԱՌՈՒՇԱՆ | պարս. Ruan անունից, որ նշանակում է “լույս”, “լուսասվոր”:Կա նաև Ուրուշան ձևը՝ նույն նշանակությամբ: Տարածված է Առուշանյան ազգանունը: |
59. | ԱՍԱՏՈՒՐ | հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր:Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները: |
60. | ԱՍԼԱՆ | արաբ. arslan բառից, որ նշանակում է “առյուծ”:Եկել է թուրքերենի տառադարձությամբ (aslan): Գործածական է Ասլանյան ազգանունը; |