to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ԱԲ ԱԳ ԱԴ ԱԶ ԱԹ ԱԺ ԱԼ ԱՀ ԱՂ ԱՄ ԱՅ ԱՆ ԱՇ ԱՊ ԱՌ ԱՍ ԱՎ ԱՏ ԱՐ ԱՔ
selected terms: 108 page 6 of 11

51. ԱՆՈՒՇԱՎԱՆ ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև “սոսանվեր” է կոչվել:Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ.anaošo “անմահ” և urvan “հոգի” բառերից, նշանակում է “անմահ 1.0 KB
52. ԱՆՏԻՈՔ հուն. Oxos “կառք” բառից և anti ածանցից, որ նշանակում է “դեմ”, “հակառակ” (“ընդդեմ կառքի կամ սայլի”): Հին մատենագրության մեջ հանդիպում ենք Անդովկ ձևով: Այժմ գրեթե մոռացված է:
53. ԱՆՏՈՆ լատ. Antonius անունից, նշանակում է “առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:
54. ԱՇԽԱՀՐԲԵԳ(Աշխարհբեկ) հայ. աշխարհ և թուրք. beg “իշխան” բառերից. նշանակում է “աշխարհի տեր, իշխան”:Այժմ էլ գործածական է:
55. ԱՇՈՏ այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ.ašath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտը շատ տարածված է:
56. ԱՊՐԵՍ հայ. ապրես (“կեցցես”) բառից. ստեղծվել է անցյալ դարում: Սակավ գործածական անուն է: Ունենք Ապրեսյան ազգանունը:
57. ԱՌԱՔԵԼ գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է “ուղարկված”, “պատգամավոր”, “դեսպան”: Այժմ ևս բավական տարածված անուն է: Սրանից է Առաքելյան ազգանունը:
58. ԱՌՆԱԿ գրբ. այր բառի սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանակում է “քաջ տղամարդ”, “կորովի”: Այժմ էլ գործածական է:
59. ԱՌՈՒՇԱՆ պարս. Rušan անունից, որ նշանակում է “լույս”, “լուսասվոր”:Կա նաև Ուրուշան ձևը՝ նույն նշանակությամբ: Տարածված է Առուշանյան ազգանունը:
60. ԱՍԱՏՈՒՐ հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր:Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3