to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 63 of 69

621. ՎԱՐՈՍ լատ. Varus անունից, որ նշանակում է “կորացած”: Այս Այս անունը հայերի մեջ տարածված է եղել տակավին 3 -րդ դարում: Մինչև օրս էլ գործածական անուն է :սրանից ունենք Վարոսյան ազգանունը:
622. ՎԱՐՈՒԺԱՆ հայ, վարուժան կան վարուժանակ բառից, որ նշանակում է “արու թռչուն”: Այժմ էլ տարածված անուն է :
623. ՎԵԼԻԽԱՆ կազմված է արաբ. veli “տեր”, “պաշտպան” և պարս. xan “իշխան” բառերից:Եկել է թուրքերենի միջոցով 17 -18 -դ դարերից: Մինչև օրս էլ գործածական անուն է հայերի մեջ:Կան նաև Վելիխանյան ազգանունը:
624. ՎԵՐԴԻ թուրք. verdi “տվեց” բառից: Մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն , սակայն սա կրճատ ձևն է Ալլհավերդի, Խուդավերդի անունների, որոնք նույն պես գործածական են: Սրաննից ունենք Վերդյան ազգանունը: 0.4 KB
625. ՎԻԳԵՆ լատ. Vincentus անունից, որ առաջացել է vinco “հաղթել” բայից և նշանակում է “հաղթանակ”:Համապատասխանում է Վիկտոր անվանը: Եկել է 12 -րդ դարից և այժմ էլ տարածված անուն է :
626. ՎԻԼԵՆ հապավումով ստեղծված անուն է /Վլադիմիր Իլյիչ անվան սկզբնատառերով և Լենին անվան մի մասով/:Կա նաև ՎԻՈՒԼԵՆ ձևով, որտեղ “ՈՒ” տառը նշանակում է “Ուլյանով”: Ավագ սերնդի մեջ դեռ պահպանվել է այս անունը 0.4 KB
627. ՎԻԼՀԵԼՄ գերմ. Wilhelm անունն է, որ մեզ մոտ եկել է դարասկզբին և բավական տարածված է: Անշուշտ գրականության միջոցով է մուտք գործել:
628. ՎԻԿՏՈՐ լատ. victor բառից , որ նշանակում է “հաղթող”: Եկել է ռուսերենից / ԹՌՍՑՏՐ / և գործածական է :
629. ՎԻՐԱՊ հայոց Խոր Վիրապի վանքի անունից: Գալիս է 15-րդ դարից: Այժմ գրեթե մոռացված է , սակայն սրանից ունենք Վիրապյան ազգանունը:
630. ՎԼԱԴԻՄԻՐ ռուս. ԹսՈՊՌՎՌՐ անունից է եկել. կազմված է հին սլավ. ՉսՈՊպՑՌ “տիրել” և ՎՌՐ “ժողովուրդ” բառերից:Նշանակում է “աշխարհակալ”, “ժողովրդի տեր”:Հանդիպում ենք անցյալ դարի վերջերից, այժմ բավական տարածված 0.5 KB
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3