| 631. | ՎՇՆԱՍՊ | պահլ. Visnasp անունն է, որ նշանակում է “հովատակ”, “արու ձի”: հայերը հազվադեպ են օգտագործում: |
| 632. | ՎՇՏԻԿ | հայ. վիշտ բառից . ստեղծվել է մեծ գաղթի և եղեռնի տարիներին:Հատկապես տարածված է սփյուռքահայության մեջ, որոնց ներգաղթով տարածվել է նաև Սովետական Հայաստանում: |
| 633. | ՎՌԱՄ | պարս. Bahram անունից, որ հայերի մջ գործածական է “հրեղեն”, “ամպրոպային” |
| 634. | ՎՌԱՄՇԱՊՈՒՀ | պարս. Վռամ և Շապուհ անուններից է կազմված:Հայ հնագույն անուններից է , տարածվել է ի պատիվ Վռամշապուհ թագավորի / 389 - 414 /, որ ժամանակ Մաշտո ցը ստեղծեց հայոց գրերը: Այժմ էլ գործածական անուն է : … 0.4 KB |
| 635. | ՎՐԵԺ | հայ. վրեժ / վրէժ/ բառից: Կա նաև այս անվան Վրեժուհի, Վրեժիկ ձևերը, որ գործածական անուն է : |
| 636. | ՎՐԹԱՆԵՍ | հնագույն անուններից մեկը, որ հայերի մեջ տարածվել է 4-րդ դարից: Այժմ սակավ գործածական անուն է : Կա Վրթանեսյան ազգանունը: |
| 637. | ՎՐՈՒՅՐ | այս անունը գալիս է հեթանոսական ժամանակաշրձանից և չի դտուգաբանված: Մ. Խորենացու վկայությամբ Արտաշես թագավորի որդու անունը եղել է Վրույր: Այժմ ևս գործածական է : |
| 638. | ՏԱՃԱՏ | պարս. dasdad բառից, որ նշանակում է “ պարգև”: Հայերի մեջ այս անունը գործածական է IV դարից: Սրա կրճատ ձևն է՝ Տաճո: Ունենք նաև Տաճատյան ազգանունը: |
| 639. | ՏԱՎՐՈՍ | Տավրոս լեռան անունն է, որը դարձրել են անձնանուն (ինչպես` Մասիս, Արագած): Հնում գործածական չի եղել. հանդիպում ենք վերջերս: |
| 640. | ՏԱՏՈՒՐ | հայ. Տիրատուր անվան կրճատ ձևն է, որ երբեմն երևում է իբրև անկախ անուն: Այժմ հազվագյուտ է: Կա Տատուրյան ազգանունը: |