| 641. | ՏԱՐԻԵԼ | գրավոր աղբյուրներում այս անունը երևում է XVI դարից, հաջորդ դարերում գրեթե մոռացվել էր, վերջին տարիներին կրկին գործածվում է Շոթա Ռուսթավելու “Ընձենավորի” ազդեցությամբ: |
| 642. | ՏԱՐՈՆ | Տարոն (Մուշ) գավառի անունից, որ դարասկզբից դարձել է անձնանուն և տարածվում է: Կա Տարոնյան ազգանունը: |
| 643. | ՏԵԼԵՄԱՔ | հուն. Telemakhos անունից. նշանակումէ “հեռամարտիկ”,”նետաձիգ”: Հոմերոսի “Իլիականում” Ոդիսևսի որդու անունն է: Սակայն այս անունը հայերի մեջ մուտք է գործել XIX դարում՝ Ֆենելոնի “Արկածք Տելեմաքա” գրքի… 0.4 KB |
| 644. | ՏԻԳՐԱՆ | հին պարս.Tigrana անունն է, որով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ: Հայերի մեջ այս անունը գործածական է եղել մեր թվարկությունից հինգ դար առաջ: Հազարամյակների ընթացքում ժողովուրդը չի… 0.6 KB |
| 645. | ՏԻՄՈԹԵՈՍ | հուն.Timotheos անունից, որ նշանակում է “աստվածավախ”, “աստվածահարգ”: Հայերի մեջ գործածական է եղել VI դարից, և մեծ մասամբ կրել են հոգևորականները: |
| 646. | ՏԻՄՈՖԵՅ | ռուս.ՁՌՎՏՒպռ անունից, որ նույն Տիմոթեոսն է: Հայերի մեջ գործածական է քսանական թվականներից (ԶԱ-1927-466 ) : |
| 647. | ՏԻՐԱԶԴ | հայ. տեր ( տէր) և ազդ (ազդվել) բառերից. նշանակում է “տիրոջից ազդված” կամ “տիրոջից ներշնչված”: Այժմ հազվագյուտ անուն է. հանդիպում ենք սփյուռքահայերի մեջ: |
| 648. | ՏԻՐԱՅՐ | հայ. տեր (տէր)և այր “մարդ” բառից. նշանակում է “Տիրոջ մարդը”: Հիշատակված է մեր մատենագրության առաջին տարիներից և այժմ էլ գործածական անուն է: |
| 649. | ՏԻՐԱՆ | հին պարս. Tiran անունից, որի արմատն է Tir(Տյուր) աստվածը : Հայերի մեջ տարածված հնագույն անուններից է, որ մինչև հիմա գործածական է: Ունենք նաև Տիրանյան ազանունը: |
| 650. | ՏԻՐԱՏՈՒՐ | հայ. տեր (տէր) և տուր բառերից, որ նշանակում է “տիրոջ տված”, “աստվածատուր”: Այժմ հազվագյուտ գործածական անուն է. ունենք Տիրատուրյան ազգանունը: Սրա փաղաքշականն է Տիրո, որից էլ Տիրոյան: |