| 651. | ՏՈՆԱԿԱՆ | հայերեն տոն (տօն) բառից, որ մեզ մոտ վաղուց գործածական է իբրև անձնանուն: Սրա փաղաքշական ձևերն են՝ Տոնակ, Տոնիկ, Տոնո, սրանից էլ համապատասխանաբար՝ Տոնականյան, Տոնիկյան, Տոնոյան ազգանունները: Այժմ… 0.4 KB |
| 652. | ՏՈՆԱՊԵՏ | հայ. տոն և պետ բառերից. նշանակում է “տոնի ղեկավար”, “տոնակատար”: Այժմ քիչ են պատահում այս անունը կրողներ,սակայն Տոնապետյան ազգանունը դեռ գործածական է: |
| 653. | ՏՐԴԱՏ | պահլ.Tirdat անունից, որ նշանակում է “Տյուր աստծու տվածը”: Հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից և այժմ էլ կենդանի անուն է: Սրանից է Տրդատյան ազգանունը: |
| 654. | ՐԱՖՖԻ | արաբ. Rafi անունից, որ նշանակում է “վսեմ”, “ականավոր”: Հայ մեծ վիպասանի գրական անունն է, որ դարձել է անձնանուն և տարածվել ժողովրդի մեջ: |
| 655. | ՑԱՐԱԿԱՆ | հայ. Մնացական անվան կրճատ ձևն է, որ տարածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից կա Ցականյան ազգանունը: |
| 656. | ՑԵԶԱՐ | լատ.ceasar բառից, որ նշանակում է “թագավոր”, “արքա” (հայերենում՝ Կեսար): Այս անունն աշխարհում տարածվել է ի պատիվ Հուլիոս Կեսարի(Julius Caesar 100-44 մ. թ. ա.), սակայն մեր մեջ երևում է վերջին… 0.4 KB |
| 657. | ՑՈԼԱԿ | հայ. ցոլ(ք) և ակ (ն) “աչք” բառերից. նշանակում է “ցոլուն փայլուն աչքեր ունեցող” ( ինչպես՝ Խաժակ, Սևակ անունները ): Հնագույն անուններից է. հիշատակված է Մ.Խորենացու “Պատմության” մեջ: Այժմ էլ… 0.4 KB |
| 658. | ՓԱՅԼԱԿ | հայ. փայլակ բառից (կայծակի փայլատակումը), որ դեռևս անցյալ դարից գործածվում է մեզ մոտ իբրև անուն: Այժմ էլ տարածված անուն է: |
| 659. | ՓԱՆՈՍ | հուն. fanos բառից. նշանակում է “լուսավոր”, “փայլուն”: Հայերի մեջ այս անունը տարածված էր VII դարից: Այժմ էլ գործածական անուն է. սրանից ունենք Փանոսյան ազգանունը: |
| 660. | ՓԱՌՆԱԿ | հայ. հնագույն անուններից է, որ ՀԲ ստուգաբանում է “ցուլ հարկանող” կամ “պտուղ խնկոց”: Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարս. Փառնավազ անվան կրճատ ձևը: Սա թերևս հայ. փառունակ բառից է՝ ՈՒ… 0.6 KB |