| 661. | ՓԱՌՆԱՎԱԶ | հին պարս.parnabuza բարդ բառից, որ ստուգաբանվում է “փառավոր բազգով”: Հայերի մեջ այս անունը գործածական է մեր թվարկությունից շատ առաջ: Այժմ քիչ գործածական անուն է: |
| 662. | ՓԱՌՆԵՐՍԵՀ | հին պարս.Nerseh անունից և հայ փառ (ք ) բառից. նշանակում է “փառավոր Ներսեհ”: Չի կարելի ամբողջ անունը պահլավերեն համարել, քանզի պահլ. far ձևը նույնն է, ինչ որ հայ. փառ 9ք) -ը: Առհասարակ այս փառ… 0.4 KB |
| 663. | ՓԱՌՈՒԽ | պահլ.farrax, պարս.farrux բառից, որ նշանակում է “փառավոր”, “երջանիկ”: Գործածական է եղել հայերի մեջ հնագույն ժամանակներից մինչև անցյալ դարի վերջերը: Այժմ մոռացվում է: |
| 664. | ՓԱՎՍՏՈՍ /Փաւստոս / | հուն. Faustos, լատ. Faustus, Fausta անունից: Ծագել է լատ.faustus բառից, որ նշանակում է “երջանիկ”: Այժմ մոռացված անուն է: |
| 665. | ՓԱՐՍԱԴԱՆ | կազմված է պարսկերենի ձևով՝farsi (ֆարսերեն) և dan բառերից, նշանակում է “ֆարսերեն իմացող”,”ֆարսերեն խոսող”,”ֆարսագետ”: Սա եղել է հասարակ անուն՝ “ֆարսերենի թարգմանիչ” իմաստով, հետագայում դարձել է… 0.7 KB |
| 666. | ՓԻԼԻՊՈՍ /Փիլիպպոս/ | հուն. Filippos անունից, որ կազմված է հուն. fil “սէր”և ippos “ձի” բառերից. նշանակում է “ձի սիրող”, “ձիասեր”: Հայերի մեջ այս անունը գոյություն ունի դեռևս VII դարից: Այժմ էլ գործածական անուն է: Սրա… 0.5 KB |
| 667. | ՓԻՐՈՒՄ | պարս.pir “սուրբ” բառից՝ թուրք. um ստացական հոդով. նշանակում է “սուրբս”, “իմ սուրբը”: Այս անունը հայերի մոռացվել է, թեև կա Փիրումյան ազգանունը: |
| 668. | ՓՈԼԱԴ | պարս. polad բառից, որ նշանակում է “պողպատ”: Անցյալ դարում մեզ մոտ գործածական անուն էր: Այժմ համարյա մոռացվել է:Սրանից է Փոլադյան ազգանունը: |
| 669. | ՔԱæԱՅՐ | հայ. քաջ “լավ” և այր “տղամարդ” բառերից: Քիչ տարածված անուն է: |
| 670. | ՔԱæԻԿ | հայ. քաջ բառից՝ իկ փաղաքշական ածանցով. նշանակում է”քաջ պատանի”: Իբրև անձնանուն գործածական է այժմ, հնում չի եղել: |