to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
selected terms: 689 page 68 of 69

671. ՔԱԼԱՆԹԱՐ պարս.kalantar բառից, որ “տանուտեր”, “ռես” կամ “ավագ” է նշանակում: Անցյալում այս անունը տարածված էր հայերի մեջ (մանավանդ Գուգարքում ) : Այժմ սակավ գործածական անուն է: Կա Քալանթարյան ազգանունը: 0.4 KB
672. ՔԱԼԱՇ թուրք.kalas բառից, որ նշանակում է “կտրիճ”,”արի”: Գործածական է հայերի մեջ XVII դարից մինչև այսօր: Այժմ հետզհետե մոռացվում է. սակայն կա Քալաշյան ազգանունը:
673. ՔԱՐԱՄ արաբ.karam բառից, որ նշանակում է “ազնվություն”, “շնորհ”: Այս անունը կրել են նաև հայ կանայք: Եկել է XVդարից: Տարածմանը նպաստել է արևելյան հանրահայտ “Քյարամի և Ասլիի հեքիաթը”: Այժմ քիչ է հանդիպում 0.5 KB
674. ՔԱՐԻՄ /Քյարիմ/ արաբ .Karim անունից, որ նշանակում է “մեծահոգի”,”ողորմած”,”ազնիվ”: Մեզ մոտ գործածական է եղել XI-XV դարերում. հետագայում հետզհետե մոռացվել է: Կա Քարիմյան ազգանունը:
675. ՔԵՐՈՎԲԵ /Քերոբ/ հայ. քերովբե “հրեշտակ” բառից, որ գործածական է եղել նաև որպես անձնանուն: Անցյալ դարում հանդիպում ենք սրա ավելի կարճ՝ Քերովբ ձևին, իսկ այժմ ամենուրեք իշխում է Քերոբ ժողովրդական ձևը: Կա նաև 0.4 KB
676. ՔՐԻՍՏ Մրիստափոր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն:
677. ՔՐԻՍՏԱՓՈՐ հուն.Khristoforos անունից, որ նշանակում է “Քրիստոսաբեր”: Տարածված անուն է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ: Մեզ մոտ գործածական է V դարից: Այժմ հազվագյուտ անուն է:
678. ՕԳՍԵՆ /Օքսենտիոս/ լատ. Auxentios անունից: Հայերի մեջ այս անունը գոյություն ունի 4-րդ դարից. շատ տարածված էր արևմտահայերի մեջ /հատկապես Կ. Պոլսում/:Այժմ էլ գործածական անուն է :
679. ՕԹԱՐ թուրք. otar “արոտ”, “արոտավայր” բառից. նշանակում է “արածացնող”: մինչև անցյալ դարի վերջերը գործածական անուն էր:Վրացիներն այժմ էլ գործածաում են: Ունենք Օթարյան ազգանունը:
680. ՕԼԵԳ հին. պարս. helg բառից, որ նշանակում է “լուսավոր”, “արևային”, “պայծառ”: Եկել է ռուս. Կսպչ անունից: Ունենք նաև այս անվան իգականը՝ Օլգա ձևով:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3