| | | 61. | ԱՍՊԵՏ | հայ. ասպետ բառից, որ պարսկական փոխառություն է. նշանակում է “ձիավոր իշխան” (պարս. Asp “ձի” բառից): Հայերի մեջ գործածական է XII դարից և այժմ էլ կենդանի անուն է: | 62. | ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ | հայ. նշանակում է “Աստծու տված”, “Աստծու պարգև” (ինչպես՝ Տիրատուր):Սրա կրճատ ձևերն են՝ Ասծատուր, Ասատուր, Ասպատուր,Ծատուր ,Ասո և այլն: Ունենք նաև Աստվածատրյան, Ասատրյան,Ծատուրյան ազգանունները: … 0.4 KB | 63. | ԱՍՔԱՆԱԶ | եբր.Askenaz անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև “ցողագին հուր”, իսկ ԵՐ “հովանացյալ”:Հնագույն անուններից է, գալիս է “Աստվածաշնչից” և մինչև օրս էլ լայն տարածում ունի: | 64. | ԱՎԱԳ | հայ. ավագ բառից, որ նշանակում է Մեծ “տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է:Սրանից ունենք Ավագյան ազգանունը: | 65. | ԱՎԵՏ | հայ. ավետիք բառն է,որ նշանակում է “հաճելի լուր”, “բարև”,”աչքալուսանք”: Հազվադեպ գործածություն ունի: | 66. | ԱՎԵՏԻՍ(Աւետիս) | հին հայերենի աւետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ:Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս,Ավո:Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները; | 67. | ԱՎԵՏԻՔ | հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:: | 68. | ԱՎԹԱՆԴԻԼ | այս անունը հայերի մոտ գործածական է XVII դարից: Այստեղից՝ Ավթանդիլյան ազգանունը: Ծագել է պարս.avthab “արև” բառից: | 69. | ԱՏՈՄ(Ատովմ) | հայերի մեջ գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս:Սրանից ունենք նաև Ատոմյան, Ատովմյան ազգանունները: | 70. | ԱՐԱ | հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին:Արան գարնան, բուսականության,երկրագործության,բերքի,հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր,որի պաշտանմունքը եղել է… 1.9 KB | |