to main page
Armenian Names - Male (in Armenian)
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Փ Ք Օ Ֆ
ԱԲ ԱԳ ԱԴ ԱԶ ԱԹ ԱԺ ԱԼ ԱՀ ԱՂ ԱՄ ԱՅ ԱՆ ԱՇ ԱՊ ԱՌ ԱՍ ԱՎ ԱՏ ԱՐ ԱՔ
selected terms: 108 page 7 of 11

61. ԱՍԼԱՆ արաբ. arslan բառից, որ նշանակում է “առյուծ”:Եկել է թուրքերենի տառադարձությամբ (aslan): Գործածական է Ասլանյան ազգանունը;
62. ԱՍՊԵՏ հայ. ասպետ բառից, որ պարսկական փոխառություն է. նշանակում է “ձիավոր իշխան” (պարս. Asp “ձի” բառից): Հայերի մեջ գործածական է XII դարից և այժմ էլ կենդանի անուն է:
63. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ հայ. նշանակում է “Աստծու տված”, “Աստծու պարգև” (ինչպես՝ Տիրատուր):Սրա կրճատ ձևերն են՝ Ասծատուր, Ասատուր, Ասպատուր,Ծատուր ,Ասո և այլն: Ունենք նաև Աստվածատրյան, Ասատրյան,Ծատուրյան ազգանունները: 0.4 KB
64. ԱՍՔԱՆԱԶ եբր.Askenaz անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև “ցողագին հուր”, իսկ ԵՐ “հովանացյալ”:Հնագույն անուններից է, գալիս է “Աստվածաշնչից” և մինչև օրս էլ լայն տարածում ունի:
65. ԱՎԱԳ հայ. ավագ բառից, որ նշանակում է Մեծ “տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է:Սրանից ունենք Ավագյան ազգանունը:
66. ԱՎԵՏ հայ. ավետիք բառն է,որ նշանակում է “հաճելի լուր”, “բարև”,”աչքալուսանք”: Հազվադեպ գործածություն ունի:
67. ԱՎԵՏԻՍ(Աւետիս) հին հայերենի աւետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ:Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս,Ավո:Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները;
68. ԱՎԵՏԻՔ հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ::
69. ԱՎԹԱՆԴԻԼ այս անունը հայերի մոտ գործածական է XVII դարից: Այստեղից՝ Ավթանդիլյան ազգանունը: Ծագել է պարս.avthab “արև” բառից:
70. ԱՏՈՄ(Ատովմ) հայերի մեջ գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս:Սրանից ունենք նաև Ատոմյան, Ատովմյան ազգանունները:
< to main page About | Top 10 | Feedback | Login ^ top of page
© 2007 Garo Mouradian XHTML | CSS Powered by Glossword 1.8.3