81. | ԱՐԳԱՄ | ըստ Մ. Խորենացու՝ հայոց Մուրացյան նախարարական տոհմի նահապետներից մեկի անունն է : Այժմ գրեթե մոռացության է տրված: |
82. | ԱՐԳԻՇՏԻ | այս անունը կրել են ուրարտուական թագավորները, հատկապես նշանավոր է Արգիշտի Առաջինը / 778 -750 / , որ ավելի քան 2750 տարի առաջ հիմնեց Էրեբունի ամրոցը: Իբրև անձնանուն հայտնի դարձավ Երևան քաղաքի… 0.4 KB |
83. | ԱՐԵԳ | Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ “հրային - լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում , իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի):Իբրև անձնանաուն գործածական է… 0.6 KB |
84. | ԱՐԵՍ (Արէս) | գալիս է հին հունական դիցաբանության ՝ պատերազմի աստված Արեսի անունից, որ Զևսի և հերայի որդին էր: Այժմ էլ գործածական անուն է : |
85. | ԱՐԵՎ | հայ. արև (արեգակ) բառն է , որ դարձել է անձնանուն թե արական, թե իգական սեռերի համար: Սրանից է Արևյան ազգանունը: |
86. | ԱՐԵՎՇԱՏ | նորահնար անուն է ՝ կազմված արև / այստեղ “կյանք” իմաստով/ և շատ բառերից. նշանակում է “երկարակյաց”, “երկարատև”: Կա նաև Արևշատյան ազգանունը: |
87. | ԱՐԶՈՒՄԱՆ | պարս.arzumand բառից , որ նշանակում է “կարոտ”, “փափագող”, “ցանկացող”: Սրանից է Արզումանյան ազգանունը:Մեծ մասամբ տարածված է Ղարաբաղում:Կրճատ ձևն է Արզո: |
88. | ԱՐԹՈՒՐ | եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի “Բոռ” վեպից /: |
89. | ԱՐԻՍՏԱԿԵՍ | հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: ԵՐ ստուգաբանում է իբրև “կրկին պարգև”:Այժմ էլ կենդանի անուն է :Կրճատ ձևերն են ՝ Արիստակ, Արիս: Կան նաև Արիստակեսյան… 0.4 KB |
90. | ԱՐԾԻՎ | հայ.արծիվ թռչունի անունից:Սակավ գործածաական անուններից է. ավելի տարածված է սրա Արծվիկ փաղաքշական ձևը, որ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն: |