1. | ԱՆԱՆԻԱ | եբր. xananyah “աստվածաշնորհ” բառից. հայերը վերցրել են ասորական Anania անունից,որ նշանակում է “շնորհ”,”գուշակություն”: Այժմ քիչ է գործածական, թեև Անանյանները շատ են: Ավելի գործածական է սրա… 0.4 KB |
2. | ԱՆԱՆՈՒՆ | հայ. անուն բառից՝ ան ժխտական ածանցով անուն չունեցող: Այս տարօրինակ անունը տվել են թե արական և թե իգական սեռին:Սրա պատճառով այն նախապաշարմունքն է, որի համաձայն վերոհիշյալ “անունը” կրողը իբր դուրս… 0.5 KB |
3. | ԱՆԱՍՏԱՍ | հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է “հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է): |
4. | ԱՆԱՏՈԼԻ | ռուս. ԸվՈՑՏսՌռ անունից: Ունի նաև փաղաքշական՝ Տոլիկ, Տոլյա ձևերը, որոնք ինքնուրույն գործածություն ունեն: Հուն.anatole բառից է. նշանակում է “արևելք”,”արշալույս”: |
5. | ԱՆԴՐԱՆԻԿ | հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է “ավագ”, “մեծ”, “երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից:Այժմ էլ շատ գործածական անուն է: |
6. | ԱՆԴՐԵԱՍ | հուն.Andeioss անունն է, որ նշանակում է “առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (ԸվՊՐպռ) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը; |
7. | ԱՆՈՒՇԱՎԱՆ | ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև “սոսանվեր” է կոչվել:Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ.anaoo “անմահ” և urvan “հոգի” բառերից, նշանակում է “անմահ… 1.0 KB |
8. | ԱՆՏԻՈՔ | հուն. Oxos “կառք” բառից և anti ածանցից, որ նշանակում է “դեմ”, “հակառակ” (“ընդդեմ կառքի կամ սայլի”): Հին մատենագրության մեջ հանդիպում ենք Անդովկ ձևով: Այժմ գրեթե մոռացված է: |
9. | ԱՆՏՈՆ | լատ. Antonius անունից, նշանակում է “առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն: |