selected terms: 5 | | page 1 of 1 | | | | 1. | ԱՍԱՏՈՒՐ | հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր:Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները: | 2. | ԱՍԼԱՆ | արաբ. arslan բառից, որ նշանակում է “առյուծ”:Եկել է թուրքերենի տառադարձությամբ (aslan): Գործածական է Ասլանյան ազգանունը; | 3. | ԱՍՊԵՏ | հայ. ասպետ բառից, որ պարսկական փոխառություն է. նշանակում է “ձիավոր իշխան” (պարս. Asp “ձի” բառից): Հայերի մեջ գործածական է XII դարից և այժմ էլ կենդանի անուն է: | 4. | ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ | հայ. նշանակում է “Աստծու տված”, “Աստծու պարգև” (ինչպես՝ Տիրատուր):Սրա կրճատ ձևերն են՝ Ասծատուր, Ասատուր, Ասպատուր,Ծատուր ,Ասո և այլն: Ունենք նաև Աստվածատրյան, Ասատրյան,Ծատուրյան ազգանունները: … 0.4 KB | 5. | ԱՍՔԱՆԱԶ | եբր.Askenaz անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև “ցողագին հուր”, իսկ ԵՐ “հովանացյալ”:Հնագույն անուններից է, գալիս է “Աստվածաշնչից” և մինչև օրս էլ լայն տարածում ունի: | |