selected terms: 5 | | page 1 of 1 | | | | 1. | ԲՈԳԴԱՆ (Բողդան ) | ռուս. ըՏչՊՈվ անունն է, որ նշանակում է “աստվածատուր”: Ստեղծվել է հուն. Theodoros, Dorotheos անունների նմանությամբ: Հնում ռուսները Բոգդան էին կոչում ծնողներից լքված երեխաներին, ընկեցիկներին, ուստի… 0.6 KB | 2. | ԲՈՐԻՍ | ռուս. ըՏՐՌրսՈՉ անվան կրճատ կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրույն անձնանուն:Նշանակում է “փառքի համար կռվող”: Փաղաքշականն է՝ Բորյա: | 3. | ԲՈՒԴԱՂ | թուրք. budaq բառից,որ ստուգաբանվում է “դալար ճյուղ”.իբրև անձնանուն հայերի մեջ տարածված է եղել վերջին դարերում: Այժմ հազվադեպ գործածվող անուն է, մնացել է Բուդաղյան ազգանունը: | 4. | ԲՈՒԼԱՏ | թուրք. bulat բառից, որ ունի պարսկական ծագում և նշանակում է “պողպատ”: Մեզ մոտ բավական տարածված անուն էր, այժմ էլ ենք հանդիպում: | 5. | ԲՈՒՆԻԱԹ | պարս.bunyat “հիմք” բառից, որ իբրև անձնանուն տարածված է արևելյան շատ ժողովուրդների մեջ: Այժմ էլ կենդանի անուն է. սրանից ունենք Բունիաթյան ազգանունը: | |