1. | ԹԱԳՎՈՐ | հայ. թագավոր բառի հնչյունափոխված ձևից , որ իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ: Տարածված է նաև Թագվորյան ազգանունը: |
2. | ԹԱԴԵՎՈՍ | գրավոր հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով, սակայն ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով “վ” հնչյունը /ինչպես Գէորգ - Գևորգ /: ՀԲ ստուգաբանում է իբրև “գովող”,… 0.8 KB |
3. | ԹԱԹԻԿ | հայ. թաթ բառի փաղաքշական ձևն է՝ ինչպես Թաթուլ անունը: Հիշատակվում է 5-րդ դարից, այժմ էլ գործածական է: Կա նաև Թաթիկյան ազգանունը: |
4. | ԹԱԹՈՒԼ | հայ. թաթ բառից: Բավական տարածված անուն է: Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը: |
5. | ԹԱՀՄԱԶ | պարս. tahmasp բառից. կաղմված է զենդ. takhma “ուժեղ” և պարս. aspa “ձի” բառերից, նշանակում է “ուժեղ ձի”: Այսօր էլ գործածական է: Տարածված է նաև Թահմազյան ազգանունը: |
6. | ԹԱՄՈՒՐ | ադրբ. temir բառից, որ “երկաթ” է նշանակում /թուրք. demir/: Այս անունը մուտք է գործել 14-րդ դարից՝ Դեմուր, Թիմուր, Թամիր ձևերով: Սրանցից ել կազմվել են Դեմուրյան, Թամիրյան ազգանունները: |
7. | ԹԱՄՐԱԶ | անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանուն է, որ իր նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը: Հ. Աճառյանը կապում է զենդ. takhma “ուժեղ” և urupa “շուն” բառերի հետ ու ստուգաբանում իբրև “ուժեղ… 0.7 KB |
8. | ԹԱՆԳ /Թանկ/ | հայ. թանկ ածականն է: Այս արմատով բազմաթիվ անձնանուններ կան հայերենում՝ Թանգիկ, Թանգո, Թանկտիկին և այլն: Իբրև արական անուն այսօր այլևս գործածական չէ: Սրանից մնացել է Թանգյան ազգանունը: |
9. | ԹԱՐՎԵՐԴԻ | թուրք. Թանրիվերդի /Tanriverdi/ անվան կրճատ ձևն է, որ նշանակում է “աստվածատուր”: Այժմ գործածական չէ: Սրանից մնացել է Թարվերդյանն ազգանունը: |