1. | ԹՈՌՆԻԿ | հայ. թոռն բառից. նշանակում է “որդու որդի”: Այժմ էլ տարածված անւն է: Կա նաև Է Թոռնիկյան ազգանունը: |
2. | ԹՈՎՄԱՍ | եբր. Thomas, ռուս. ՂՏՎՈ. նշանակում է “երկվորյակ”: Հայերի մեջ տարածված էր Թովմա ձևով. Այժմ ավելի իշխող է Թումաս ձևը: Սրանից են Թովմասյան, Թումասյան ազգանունները: |
3. | ԹՈՐԳՈՄ | եբր. Thogarma կամ Thorgama, որից և հայ. Թորգոմա /սեռ. Թորգոմայ /: Ստւգաբանվում է իբրև “ոսկրյա”, “կորովի”: Այժմ էլ տարածված անուն է: Կա նաև Թորգոմյան ազգա- նունը: |
4. | ԹՈՐՈՍ | Թեոդորոս անվան կրճատ ձևն է, որ իբրև ինքնուրույն անձնանուն գործածական է հյեչի մեջ: Սրանից են Թորոսյան ազգանունը և Թորո, Թորիկ փաղաքշական անունները: |
5. | ԹՈՒԽԻԿ | հայ. թուխ բառից, որ նշանաւմ է “մուգ”, “սևադեմ”: Այժմ քիչ է գործածական, բայց պահպանվում է Թուխիկյան ազգանունը: |
6. | ԹՈՒՄԱՆ | թուրք. tuman բառից: Պարսկական դրամական միավոր է: Իբրև անձնանուն Թումանը հայերի մեջ տարածված էր 17-րդ դարից: Սրանից է Թումանյան ազգանունը: Փաղաքշականն է Թումո, որից Թումոյան զգանունը: |