1. | ԻԳԻԹ | թուրք. igit / yigit/ բառից, որ նշանակում է “կտրիճ” կամ “երիտասարդ”: Հայրի մեջ գերծածական է 18-րդ դարից: Այժմ ունենք միայն Իգիթյան ազգանունը: |
2. | ԻԳՆԱՏԻՈՍ | հուն. Ignatios անունից, որ նշանաում է “հրեղեն” կամ “լուսավոր”: Հայերի մեջ գարծածական է 11-րդ դարից: Կրճատ կոչում են Իգնատ, որից էլ առաջացել է Իգնատ- յան ազգանունը: |
3. | ԻԳՈՐ | ռուս. ԼչՏՐՖ անունն է, որ այժմ գործածական է նաև հայերի մեջ: Ծադումն անհայտ է. ենթադրվում է, թե եկել է հին սկանդինավյան Ingvarr անունից: |
4. | ԻԼԱՐԻՈՆ _ | հուն. Hilarion անունից. ծագել է hilaros բառից, որ նշանա- կում է “ուրախ”: Մեզ մոտ գարծածական է տակավին 18-րդ դարից, տարածվել է գրականության միջոցով: |
5. | ԻԼՅԱ | ռուս. ԼսՖÿ անունից, որ եբր. elijah բառն է և նշնակում է “հաստատ”, “ամուր”: |
6. | ԻԼՅԻՉ _ | իբրև անձնանուն տարածվել է Վ.Ի. Լենինի հայրանունից: Այժմ էլ այս անունը կրողներ շատ կան: |
7. | ԻՇԽԱՆ _ | հայ. իշխան բառից. իբրև անձնանուն հիշատակված է դեռևս 9-րդ դարից: Այժմ էլ տարածված անուն է: Սրանից ունենք Իշխանյան ազգանունը: Հանդիպում ենք նաև Իշխանիկ ձևին, որ ինքնուրույն անուն է: |
8. | ԻՊՊՈԼԻՏ | հուն. hippos+litos բառերից. նշանակում է “ձիավոր”, “ձիավար”: Հազվագյուտ անուն է. տարածվել է վերջերս՝ ռուս գրականության միջոցով: |
9. | ԻՍԱԲԵԳ /Իսաբեկ/ | թուրք. Isabeg անունից. կազմված է Isa “Հիսուս” և beg “իշխան” բառերից: Կա նաև սրա հնչյանափոխված ձևը՝ Յասաբեգ /Յասաբեկ /, ինչպես և Իսաբեգյան, Յասաբեգյան ազգանունները: |
10. | ԻՍԱՀԱԿ | եբր. Isekhaq անունից, որ եկել է “Աստվածաշնչից”. նշանակում է “ծաղր” կամ “խնդություն” /ՀԲ - 107 /: Այժմ էլ շատ տարածված անուն է: Սրանից է Իսահակյան ազգանունը: |